Փաշինյան․ Ես այդ թուղթը ստորագրելու եմ
ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր կառավարության նիստում հայտարարեց, որ պատրաստվում է ստորագրել երեկ համացանցում Վենետիկում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանի հրապարակած փաստաթուղթը։
«Այն լուծումները, որով մենք մեր միջազգային գործընկերների հետ ձեռք ենք բերել նախնական համաձայնություններ, 100 տոկոսով համապատասխանում են ՀՀ շահերին, ոչ թե 99.9։ Եվ, այո, եթե Ադրբեջանը այդ պայմանավորվածություններն իրագործի և այն պայմաններում, ինչ որ խոսել ենք, ես այդ թուղթը ստորագրելու եմ», – հայտարարեց Փաշինյանը։
Ըստ նրա, ինքն այս թուղթը չի հրապարակում, քանի որ կոռեկտ չէ, քանի դեռ այն քննարկման փուլում է։
Ինչ վերաբերում է Մինասյանի հրապարակելու փաստին, Փաշինյանը նախ շեշտեց, որ դրա մի մասը ծածկված էր սևով ու մեկնաբանված, թե ՀՀ կառավարությունը ստորագրում է հակահայկական փաստաթուղթ։
«Բա եթե այդպես է, ուրեմն, ընդհակառակը` դրա տողերը ոչ թե պետք է ծածկվեն, այլ բացվեն ու ներկայացվեն հանրությանը։ Բա ինչու՞ եք թաքցնում։ Այս գործողությունները այլ կերպ, քան Ադրբեջանի գործակալական ցանցի գործունեություն ես չեմ կարող որակել»,– ասաց նա, տեղեկացնում է Sputnik Armenia-ն։
Ըստ Փաշինյանի, պետք է վերլուծել, թե որտեղից են այդ փաստաթղթերը հայտնվում նման մարդկանց մոտ։ Իր համոզմամբ` միակն աղբյուրը Ադրբեջանն է, քանի որ քննարկումները եռակողմ են` Հայաստան, Ադրբեջան, Ռուսաստան։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-21 05:11
Постоянный представитель Республики Арцах во Франции Ованнес Геворкян обратился с открытым письмом к президенту Франции Эммануэлю Макрону в связи с визитом французского посла в оккупированный Шуши.
-
2025-07-19 15:51
Нижняя палата двухпалатного федерального парламента Бельгии – Палата представителей, единогласно приняла резолюцию «О ситуации в Нагорном Карабахе и необходимости мира на Южном Кавказе».
-
2025-07-19 15:25
Азербайджанская диаспора в Подмосковье, вероятно, будет расформирована – об этом в разговоре с Газетой.Ru сообщил бывший руководитель организации Эльшан Ибрагимов. По его словам, в текущих условиях желающих заниматься деятельностью диаспоры практически не осталось.
-
2025-07-19 15:19
Запад не сможет обеспечить безопасность Армении и дать ей какие-либо гарантии, заявил РИА Новости глава Союза армян России Ара Абрамян.