Տիգրան Աբրահամյան․ Խնդիրն անձամբ Փաշինյանի մեջ է
«Հենակետ» կենտրոնի ղեկավար Տիգրան Աբրահամյանը վստահեցնում է, որ խնդիրը քաղաքական վերնախավի և անձամբ Նիկոլ Փաշինյանի մեջ է։ Ըստ փորձագետի՝ մինչև Փաշինյանը չլքի իր պաշտոնը, մյուսների մի քիչ լավ կամ վատ լինելը խնդիր չի լուծում։
Աբրահամյանը խնդրին անդրադարձել է ֆեյսբուքյան էջում.«Բանակի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ՝ հայտնի ստորացուցիչ տեսանյութ, անպաշտպան սահման, իշխանությանն անթաքույց ծառայող որոշ բարձրաստիճան զինվորականների փաստ և այլն, առաջին միտքը որ շատերի մոտ ծագեց այն է, որ պաշտպանության նախարարին և ԶՈՒ Գլխավոր շտաբի պետին պետք է արագ հեռացնել։ Ոմանք նույնիսկ նրանց՝ ինքնասպան լինելու գաղափարը նշեցին։ Մի խոսքով, տարբերակները քիչ չեն։ Սակայն այստեղ երկու վերապահում ունեմ, որն անկասկած պետք է հաշվի առնել։
Ի՞նչ կփոխվի, եթե Վաղարշակ Հարությունյանի փոխարեն նրա նախկին ոստիկան տեղակալ Արման Սարգսյանը նշանակվի կամ Արտակ Դավթյանի փոխարեն Փաշինյանին նեղ ծառայություններ մատուցած, ապրիլյան պատերազմին իր ոլորտը տապալած Արշակ Կարապետյանը։ Ոչինչ, վիճակը հնարավոր է, որ ավելի վատանա, բայց հաստատ չի կարգավորվի։
Խնդիրը ոչ այնքան այսօրվա զինվորական առաջին դեմքերի մեջ է, որքան քաղաքական վերնախավի և անձամբ Նիկոլ Փաշինյանի։
Մինչև Փաշինյանը չլքի իր պաշտոնը, մյուսների մի քիչ լավ կամ վատ լինելը խնդիր չի լուծում։ Բեր ու նշանակի ամենափորձառու, գրագետ հրամանատարին ԳՇ պետ կամ պաշտպանության նախարար, եթե ներկայիս քաղաքական կուրսը շարունակվեց, ապա շարունակվելու է այն փլուզումները, ինչին ամեն օր ականատես ենք դառնում»։
Նա ընդգծել է, որ բոլոր խնդիրերի և հատկապես անվտանգային հարցերի լուծումն այս իշխանության հեռացման մեջ է։ Աբրահամյանի խոսքով՝ ինչ ճանապարհով էլ շարժվենք, երկրին շտապ վիրահատական լուծում է պետք, տեղեկացնում է Aysor.am-ը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-19 15:51
Нижняя палата двухпалатного федерального парламента Бельгии – Палата представителей, единогласно приняла резолюцию «О ситуации в Нагорном Карабахе и необходимости мира на Южном Кавказе».
-
2025-07-19 15:25
Азербайджанская диаспора в Подмосковье, вероятно, будет расформирована – об этом в разговоре с Газетой.Ru сообщил бывший руководитель организации Эльшан Ибрагимов. По его словам, в текущих условиях желающих заниматься деятельностью диаспоры практически не осталось.
-
2025-07-19 15:19
Запад не сможет обеспечить безопасность Армении и дать ей какие-либо гарантии, заявил РИА Новости глава Союза армян России Ара Абрамян.
-
2025-07-19 14:42
Бывший министр иностранных дел Армении Вардан Осканян на своей странице в Facebook прокомментировал последние международные события, связанные с Нагорным Карабахом, а также недавние заявления премьер-министра Никола Пашиняна.