Արմեն Գևորգյանը ներկայացրեց, թե ինչ գործով են իրեն հրավիրել ՀՔԾ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Ես հրաժարվել եմ իրենց հետ որևէ ձևով աշխատել, որովհետև Հատուկ քննչական ծառայությունը որպես պետական մարմին՝ չեմ ընդունում: Այս մասին այսօր՝ մայիսի 20-ին, ՀՔԾ-ի մոտ լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ նախկին փոխվարչապետ, «Հայաստան» դաշինքի շտաբի պետ Արմեն Գևորգյանը, տեղեկացնում է News.am-ը:
«Խոսքը հետևյալի մասին է. դեռևս անցած տարի ապրիլի 16-ին ՀՔԾ-ն քրգործ էր հարուցել ինչ-ինչ փաստերի առնչությամբ, որտեղ ինչ-որ հանգամանքներ էին նկարագրվում և վերջում ասվում էր, որ Արմեն Գևորգյանն այդ ամեն ինչի հետ առնչություն ունի: Մասնավորապես, որ իմ հարազատների, բարեկամների մի շարք գույքեր փաստացի պատկանում են ինձ և ես այդ ամեն ինչը լվացել եմ: Բայց այն ժամանակ մեղադրանք չի առաջադրվել, քանի որ ես կարծում եմ՝ քննությունն էլ է հասկացել, որ դա աբսուրդի ժանրից է եղել: Իրենք հաջորդ քայլն են արել, այդ բոլոր գույքերի վրա կալանք են դրել:
Մենք դիմել ենք դատական ատյաններին: Բոլոր դատական ատյաններում այս պահի դրությամբ քննիչի համապատասխան որոշումը ճանաչվել է ապօրինի և բեկանվել է: Այս պահի դրությամբ ունենք այդ իրավիճակը»,-հայտարարեց նա:
Արմեն Գևորգյանը նաև նկատեց. «Մարդ պետք է մի քիչ քթի ծակ ունենա և հասկանա, թե երբ քաղաքական ինչ պայմաններում ինչ որոշումներ է կայացնում: Պատկերացնո՞ւմ եք՝ սահմաններում տիրող պայմաններում, երկրում այս մարտահրավերների իրավիճակում իրենք որոշել են, որ ինձ մեղադրանք առաջադրեն, որ այդ գույքերի վրա դրված կալանքը հիմնավորված լինի, ենթադրում եմ: Երկրորդ, հավանաբար, ինչ-որ խափանման միջոց ընտրեն, որ խաթարեն իմ գործունեությունը որպես «Հայաստան» դաշինքի շտաբի պետ»:
Արմեն Գևորգյանը հայտարարեց, որ հրաժարվել է որևէ գործ ունենալ ՀՔԾ-ի հետ. «Կյանքը ցույց է տվել, որ այս կառույցը միայն քաղաքական պատվերներ է կատարում և քաղաքական գործեր է իրականացնում, ուստի իրենց հետ նստել ինչ-որ մեղադրանք քննարկել, ինչ-որ թղթեր ձևակերպել, ժամանակի կորուստ է:
Շատ եմ ցավում, որ այսօրվա իրավիճակում, այն կադրերը, որ ես տեսել եմ, թե ոնց են վարվում մեր զինվորների հետ, գիշերը չեմ կարողացել քնել, ՀՔԾ-ն դրանով զբաղվելու փոխարեն զբաղվում է մահացած մարդկացն գույքերը ինձ վերագրելով:
Ինձ համար հասկանալի չէ մեղադրանքն այն պարզ պատճառով, որ ես մեղադրանքին չեմ ծանոթացել և չեմ ծանոթանալու: Ինձ դա չի հետաքրքրում, դա մակուլատուրա է»,- հայտարարեց նախկին փոխվարչապետը:
Հարցին, թե արդյոք իր նկատմամբ խափանման միջոց ընտրվե՞լ է, նա պատասխանեց. «Ես հրաժարվել եմ իրենց հետ որևէ ձևով աշխատել, ՀՔԾ-ն որպես պետական մարմին չեմ ընդունում: Իրենց հետ ի՞նչ քննարկեմ: Բացի այդ, ես արդեն ունեմ խափանման միջոց: Դատարանում քննվող գործով ես ստորագրության տակ եմ, այսինքն չեմ կարող քաղաքից բացակայել»:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-21 19:56
Премьер-министр Никол Пашинян 20 июля публично заявил о намерении организовать собрание со своими сторонниками на центральной площади города Вагаршапат и предпринять очередное посягательство на Первопрестольный Святой Эчмиадзин. Об этом говорится в обращении Первопрестольного Святого Эчмиадзина
-
2025-07-21 19:54
Президент Республики Кипр Никос Христодулидис выступил на мероприятии в Президентском дворце в Никосии по случаю 51-й годовщины турецкого вторжения, направив послания многочисленными адресатам о кипрской проблеме и перспективах ее решения.
-
2025-07-21 19:52
Министр обороны Ирана Азиз Насирзаде обсудил с российским коллегой Андреем Белоусовым укрепление сотрудничества в военной сфере, сообщил посол Ирана в Москве Казем Джалали.
-
2025-07-21 19:50
Порядка 2,1 млн мирного населения сектора Газы в результате приказов израильских военных о массовом перемещении населения и военных действий оказались изолированными на участке, составляющем 12% всей территории палестинского анклава. Об этом говорится в заявлении, распространенном Управлением ООН по координации гуманитарных вопросов (УКГВ).