Ռոբերտ Քոչարյան․ Ադրբեջանը հաստատ պահանջելու է դեմարկացիա՝ արագացված տեմպերով
Տեսականորեն, այո՛, կարող են, օրինակ, հայտարարել ռազմական դրություն և հետաձգել ընտրությունները, բայց չեղարկել չեն կարող, որովհետև մեր Սահամանդրությամբ նախատեսված որևէ մեխանիզմ չկա՝ այս ամենը հետ պտտեցնելու համար։ Այս մասին առողջապահության ոլորտի ներկայացուցիչների հետ հանդիպմանը հայտարարել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյո՞ք Սյունիքում տիրող իրավիճակից ելնելով՝ իշխանությունը կարող է հետաձգել կամ ընդհանրապես չեղարկել ԱԺ արտահերթ ընտրությունները։
Նա ընդգծել է՝ ռազմական դրության ժամանակ ընտրություններ չեն կարող լինել, բայց այդ ընթացքում որոշ քայլեր պետք է անել՝ սահմաններն ապահովելու համար։
«Այնինչ ես տեսնում եմ՝ ոչ մեկը պատրաստ չէ որևէ քայլ անել՝ սեփական երկրի սահմանները պաշտպանելու համար։ Սյունիքում, Գեղարքունիքում կատարվողի պատճառը միակն է՝ եթե ունես սահման, այն պետք է պաշտպանես քո զինված ուժերով, սահմանապահ ուժերով։ Խոսքն այն մասին է, թե ինչ խտությամբ են քո ուժերը տեղաբաշխված սահմանում, և, ընդհանրապես, որտեղ են քո դիրքերը։ Եթե դիրքը սահմանից 5 կմ հետ ես դնելու՝ քո տարածքի խորքում, ապա հակառակորդն անպայման գալու է քո դիմաց կանգնի։ Ումի՞ց եք բողոքում»,-ասել է նա։
Քոչարյանը նշել է՝ պատերազմից ամիսներ են անցել, և պետք է հնարավորություն տային ԶՈւ-ին՝ բավարար չափի պայմանագրային զինծառայողներ հավաքագրել և բոլոր տեղերում բավարար խտության և սահմանի բերանով դիրքավորվել։
«Ազատ էր, 3-4 կմ մտել են, դիրքավորվել են, հիմա էլ մեզանից ինչ-որ բաներ են պահանջում։ Իմ պատկերացումներով՝ հաստատ պահանջելու են դեմարկացիա՝ արագացված տեմպերով։ Դեմարկացիան նրանց պետք է՝ միջազգայնորեն ճանաչված սահման ստեղծելու համար և դրանով համարելու, որ Ղարաբաղի հարցը փակված է։ Չգիտեմ՝ ինչ պայմաններ են առաջ բերելու, բայց ակնհայտ է մեկ բան՝ «հարիֆի» են գտել և ճնշում են, ոնց ուզում, անում են, ասում են՝ այս հարցը պետք է լուծես, սա, սա։ Այս մարդիկ թուղթ ստորագրող մարդիկ են, միշտ այդպես է՝ չոքած մարդու վրա մի հատ էլ «քացով» տալիս են, ավելի համարձակ են, ազատ են, և վստահ են, որ որևէ դիմադրություն չի լինելու»,-հայտարարել է նա, տեղեկացնում է Tert.am-ը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-21 10:13
К 120-летию рождения академика Андроника ИОСИФЬЯНА Часть 1. Из горной деревни – в ученые с мировым именем Андроник (Андраник) Гевондович Иосифьян (Овсепян), безусловно, один из крупнейших деятелей науки и техники СССР XX века. Пытливость ученого, талант инженера, фантазия изобретателя, коммуникабельность, исключительная работоспособность, упорство в достижении поставленных целей, умение подбирать способных специалистов - все это позволяло ему создавать сплоченные и дружные коллективы, успешно решавшие любые задачи.
-
2025-07-21 09:38
Президент Турции Реджеп Тайип Эрдоган в воскресенье подтвердил поддержку своей страной решения о создании двух государств на Кипре, призвав международное сообщество смириться с существующим разделением средиземноморского острова, сообщает AFP.
-
2025-07-21 09:36
Постоянное представительство Ирана при Организации Объединенных Наций в Нью-Йорке направило в Совет Безопасности ООН доклад с подробным описанием преступлений, совершенных Израилем во время его войны против Исламской Республики в прошлом месяце, сообщает Mehr.
-
2025-07-21 09:34
В Армении произошло землетрясение магнитудой 2,4, сообщила Спасательная служба МВД.