Последние новости

Գեղարքունիքի Կութ համայնքի դիրքերի ուղղությամբ եղել են կրակոցներ

Գեղարքունիքի մարզի Կութ համայնքի դիրքերի ուղղությամբ եղել են կրակոցներ: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում հայտնեցին ՀՀ պաշտպանության նախարարությունից:

«Պաշտոնական հայտարարությունը կտարածվի ավելի ուշ»,- ասացին ՊՆ-ից:

Ավելի ուշ ՊՆ–ն հայտարարություն տարածեց, որում ասվում է

«Մայիսի 20-ին միջադեպ է գրանցվել Գեղարքունիքի մարզի սահմանային հատվածում Հայաստանի Հանրապետության տարածքը հատած ադրբեջանցի զինվորականների մասնակցությամբ։ Ժամը 15.00-ի սահմաններում մի քանի տասնյակ կրակոց է արձակվել, ենթադրաբար՝ օդ, ինչից հետո հայկական ստորաբաժանումները նախազգուշացնող կրակ են բացել։

Ադրբեջանցի զինվորականների հրամանատարը կապ է հաստատել հայկական ստորաբաժանման հրամանատարի հետ, խնդրել դադարեցնել կրակը, ներողություն խնդրել և հայտնել, որ կրակոցները պատահականության արդյունք են։

Հայաստանի Հանրապետության զինված ուժերը նախազգուշացնում է, որ նմանօրինակ միջադեպերի կրկությունը կդիտարկվի որպես առճակատման գնալու միտումնավոր փորձ և կհանգեցնի հայկական կողմի համապատասխան գործողություններին»։

Ավելի վաղ մամուլում տեղեկություն էր տարածվել առ այն, որ Գեղարքունիքի մարզի Կութ համայնքի դիրքերի ուղղությամբ այսօր կրակոցներ են եղել։

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ