Последние новости

Ալիև․ Հայաստանը պետք է ճանաչի Ղարաբաղը որպես Ադրբեջանի մաս

Բաքուն պատրաստ է առևտրային հարաբերություններ սկսել Երևանի հետ, բայց դրա համար Ադրբեջանը և Հայաստանը պետք է ճանաչեն միմյանց սահմանները: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:

«Մենք պատրաստ ենք Հարավային Կովկասի երկրների միջև, այդ թվում` Հայաստանի, ազատ առևտրի: Բայց դա պահանջում է Ադրբեջանի և Հայաստանի սահմանների փոխադարձ ճանաչում: Մեր կողմից մենք պատրաստ ենք ճանաչել Հայաստանի սահմանները: Բայց Հայաստանը նույնպես պետք է ճանաչի Ադրբեջանի սահմանները՝ ներառյալ ճանաչելով Ղարաբաղը որպես Ադրբեջանի մաս: Այնպես որ, մենք սպասում ենք հայկական կողմից գործողությունների», - ասել է Ալիևը «Հարավային Կովկաս. Տարածաշրջանային զարգացման և համագործակցության հեռանկարներ» թեմայով խորհրդաժողովում:

Ըստ նրա՝ 30 հազար հայ ապրում են Ղարաբաղի տարածքներում, որոնք ներկայումս ռուս խաղաղապահների վերահսկողության տակ են:

«Մենք նրանց համարում ենք Ադրբեջանի քաղաքացիներ», - նշել է Ալիևը, տեղեկացնում է Aysor.am։

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ