«ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԿԱՆ ՍԱՀՄԱՆԱՊԱՀ ԶՈՐՔԵՐԻ ՓՈՐՁԱՌՈՒ ՎԵՏԵՐԱՆՆԵՐ, ՈՐՈՆՔ ԿԱՐՈՂ ԵՆ ԻՐԱԿԱՆ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐ ՄՇԱԿԵԼ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ և ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՆԿԱՏՄԱՄԲ»
Սահմանապահ զորքերի նախկին հրամանատար, գեներալ-մայոր Լևոն Ստեփանյանը «ԳԱ»-ին տված հարցազրույցում հայտարարեց. «Սահմանագծումն ու սահմանազատումը շատ բարդ են լինելու»:
-Ձեր թիկունքում աշխատանքի մեծ փորձ ունեք. Գերագույն խորհրդի պաշտպանության, անվտանգության և ներքին գործերի հանձնաժողովի անդամ, Գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ, ՀՀ զինվորական կոմիսար… Դուք կանգնած եք եղել մեր բանակի ակունքներում և իրավամբ համարվում եք ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի ստեղծողը, այդ զորքերի առաջին հրամանատարն եք եղել 10 տարի շարունակ... Նախկինում միշտ դրական եք պատասխանել «սահմանն ամուր կողպվա՞ծ է» հարցին: Ասացեք, ի՞նչ իրադրություն է այսօր պետական սահմանի պարագայում, ինչպե՞ս եք գնահատում հետպատերազմյան իրավիճակը մեր սահմանների պահպանության առումով։
-Գրեթե 7 ամիս շարունակ խորհրդարանի ամբիոնից, հանրահավաքային և այլ հարթակներից արծարծվում է սահմանների խնդիրը։ Այս տարեսկզբին ես կարճ ժամկետում գրեցի և հրատարակեցի Հայաստանի պետական սահմանների սահմանագծման և սահմանազատման վերաբերյալ մեթոդական խորհուրդների ձեռնարկ։ Խնդրի անձնական տեսլականի հետ մեկտեղ, հաշվի առնելով մեր սահմանի առանձնահատկությունները, առանձին բաժնով զետեղել եմ ԵԱՀԿ հանձնարարականները։ Հիշեցնեմ, որ ԵԱՀԿ-ն ընդունելի է համարում պետական սահմանի սահմանագծման ու սահմանազատման անցկացումն այլ երկրների մասնակցությամբ։ Իմ ձեռնարկում անդրադարձել եմ Հայաստանի քարտեզներին՝ հնագույն ժամանակներից ի վեր, կցել եմ 1921 թվականի Մոսկովյան և Կարսի պայմանագրերը։ Ձեռնարկը փոխանցվել է ԱԱԾ-ին, ԱԳՆ-ին, ԱԱԾ ՍԶ ղեկավարությանը, ինչպես նաև ՌԴ սահմանապահ ինստիտուտներին, որտեղ ուսում են ստանում մեր հայրենակիցները:
Խորհրդային շրջանի Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի պետական սահմանի ուրվագիծն այնպիսին է, որ սահմանագծումն ու սահմանազատումը շատ բարդ են լինելու, ոչ պակաս բարդ է լինելու սահմանների հսկման կազմակերպումը։ Հայաստանի սահմանների երկարությունը տարածքի մեկ միավորի հաշվարկով 1-3 անգամ ավելի է, քան ցանկացած այլ երկրինը։ Փոքրիկ Հայաստանը սահմանակից է չորս պետությունների։ Մեր սահմանների ընդհանուր երկարությունը 1728 կմ է, որից Վրաստանի հետ՝ 265 կմ, Ադրբեջանի հետ՝ 1090 (288 կմ-ը՝ Նախիջևանի ինքնավարության), Թուրքիայի հետ՝ 328 կմ, Իրանի հետ՝ 45,3 կմ։
-Թուրքիայի և Իրանի դեպքում մինչև վերջերս խնդիրներ չեն եղել, թե՞ սխալվում եմ:
-Դա միայն թվում է, թե խնդիրներ չեն եղել, սահմանապահները գտնում են, որ այդ հատվածների վերասահմանազատման խնդիր կա, դրանում ես և ռուս գործընկերներս համոզվեցինք 2001 թվականին, երբ թուրքական ափին թուրք ասկյարը սպանեց ռուս սահմանապահի: Քննությամբ պարզվեց, որ սահմանապահը սպանվել է հայկական տարածքում։ Տարիների ընթացքում Արաքս գետն էապես ազդել է սահմանի ճշգրիտ գծի վրա։ Հայ-թուրքական հատվածում վերասահմանազատում վերջին անգամ անցկացվել է 1973 թվականին: Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերություններ չունենք, ուստի վերասահմանազատման գործընթացն անհնար է:
Հայ-իրանական հատվածի պարագայում առկա է նույն խնդիրը։ Վաղուց է հասունացել մեր սահմանի հաստատման և վերասահմանազատման հայ-իրանական պայմանագրի ստորագրման անհրաժեշտությունը։ Այդ հարցում մենք էապես ուշանում ենք, հաշվի առնելով խոսակցությունները Սյունիքի շուրջ ու տրանսպորտային միջանցքների բացումը։ Թվում է, թե խնդիրներ չկան հայ-վրացական սահմանի ձևակերպման առումով, սակայն հարցը ձգձգվում է 1996 թվականից ի վեր: Սահմանազատումն ու սահմանագծումը բնավ մեկ-երկու օրվա գործ չեն, ինչպես դա փորձում են պարտադրել մեզ Ադրբեջանի հետ սահմանի պարագայում՝ պետությունների միջև դիվանագիտական հարաբերությունների բացակայության պայմաններում:
-Ինչպե՞ս է պետք մոտենալ այդ խնդրին 44-օրյա պատերազմից հետո:
-Ուշադրություն դարձրեք, թե որքան ոլորուն են հայ-ադրբեջանական սահմանի 913 կիլոմետրերը։ Տեղ-տեղ այն մտնում է Հայաստանի տարածքի խորքը՝ գոյացնելով խորշեր։ Ջերմուկի առողջարաններին հարող տեղանքը խորհրդային իշխանության տարիներին տրվեց Ադրբեջանին՝որպես ամառային արոտավայր, առանց Ադրբեջանի համապատասխան տարածք Հայաստանին հանձնելու։ Սյունիքում սահմաններ անցկացնելիս տարաձայնությունների պատճառ էին ադրբեջանցիների յայլաները Հայաստանի ալպիական արոտավայրերում։ Հենց յայլաներն ու արոտավայրերն են Ադրբեջանի հետ սահմանի ոլորունության պատճառ դարձել։ Բացի այդ, նաև հայկական Արծվաշենն է որպես անկլավ մնացել Ադրբեջանում, որպես անկլավ են մնացել նաև Քյարքի, Սոֆուլու և Վերին Ասքիպարա ադրբեջանական գյուղերը։
Սահմանապահ զորքերը թվաքանակով զիջում են ներքին զորքերին
-Ժամանակը հաստատե՞ց Թուրքիայի և Իրանի հետ Հայաստանի պետական սահմանները ՌԴ սահմանապահ զորքերի վերահսկողությանը հանձնելու հիմնավորվածությունը:
-Ես չեմ հիշում Թուրքիայի կողմից մեր սահմանի դեմ ոտնձգության որևէ դեպք, և եկեք ընդունենք, որ նույնիսկ 44-օրյա պատերազմի օրերին Թուրքիան չի սպառնացել Հայաստանին տվյալ ուղղությամբ։ Եվ պատճառն այն է, որ մեր սահմանի համար պատասխանատու է Ռուսաստանը։ Ես ուրախ եմ, որ ռուսական սահմանապահ զորքերը ներգրավված են մեր սահմանի պահպանության գործում։ Հիմնվելով դաշնակցային հարաբերությունների վրա՝ կառաջարկեի ընդլայնել մեր զորքերի համագործակցությունը, ընդհուպ մինչև նրանց միավորում միասնական հրամանատարության ներքո։ Այս գաղափարը մշակվել է դեռեւս 1998-ին: Այն, ինչ տեղի է ունենում այսօր, սահմանապահ զորքերի զարգացման գործում ցուցաբերված ոչ պրոֆեսիոնալիզմի հետևանք է:
Բանը այնտեղ հասավ, որ թվաքանակով նրանք զիջում էին ներքին զորքերին։ Դրա մեղավորը ԱԱԾ նախկին տնօրեն Կառլոս Պետրոսյանն է, որի մասին վերջերս ասուլիսի ժամանակ բացասաբար արտահայտվեցին ԱԱԾ պաշտոնաթող գեներալներն ու գնդապետները։ Պետրոսյանի հետ հարաբերությունների սրման պատճառով ես ստիպված էի հեռանալ պաշտոնից 2003թ. հուլիսին: Հենց նա է մեղավոր, որ սահմանապահ զորքերը սկսեցին ղեկավարել ոչ թե պրոֆեսիոնալ սահմանապահներ, այլ պետսահմանների տեսության, Հայաստանի անվտանգության և պաշտպանության ապահովման գործում սահմանապահ զորքերի դերի և տեղի մասին սուղ պատկերացում ունեցող անձինք: Պետրոսյանի կամքով սահմանապահ զորքերում հրամանատարներ նշանակվեցին այդ զորքերից հեռու սպաներ, որոնք ոչինչ չգիտեին ո՛չ հայկական սահմանների պատմության ու դրանց գծի, ո՛չ սահմանապահ զորքերի զարգացման հայեցակարգի, ո՛չ սահմանի հսկման ու պետական սահմանապահ քաղաքականության մշակման մասին։ 2018-ին վերցրրեցին ու պաշտոնից հեռացրեցին զորքերի շտաբի փորձառու պետ, գնդապետ Վալերի Աթալյանին, որի շնորհիվ էին, ըստ էության, կանգուն մնում զորքերը։
-Ո՞վ է այսօր զբաղվում սահմանների խնդիրներով:
-ԱԳՆ-ում կան աշխատակիցներ, որոնք անմիջականորեն պատասխանատու են սահմանագծման և սահմանազատման աշխատանքների ողջ համալիրի համար, բայց նրանց ձայնը չի լսվում, ուստի սահմանի խնդրով զբաղվում են սպաները, ՊՆ-ն, մարզպետները, գյուղական համայնքների ղեկավարները, պատգամավորները և, իհարկե, աշխարհազորայինները...
Տեղից վերկացողը վկայակոչում է տարբեր ժամանակահատվածների քարտեզները՝ որպես սահմանների գծանշման փաստաթղթեր: Ոչ այնքան վաղուց լսեցի մի ոմն քարտեզագրի ելույթը՝ կիսադավաճանական իմաստակություններով և ԽՍՀՄ ԶՈՒ ԳՇ-ի անհայտ ու գրեթե գաղտնի քարտեզների վկայակոչումներով: Նման բան լսելով՝ Ադրբեջանում կաղապարում են իրենց սեփական քարտեզները… Խորհրդային տարիներին երկու կողմում էլ եղել են կոլտնտեսություններ ու սովտնտեսություններ, և ինձ ոչ ոք չի համոզի, թե հայկական և ադրբեջանական կողմերում դրանց նախագահները չգիտեին իրենց տիրույթների ճշգրիտ սահմանները: Կասկած չունեմ, որ Հայաստանի և Ադրբեջանի սահմանների քարտեզներ՝ միլիմետրանոց ճշգրտությամբ, կան հարևան երկրներում։
Քարտեզագրության հետ կապված իրավիճակի համար ես կարող եմ մեղադրել ԱԳՆ-ին, բայց բնավ ոչ ԱԱԾ սահմանապահ զորքերի ղեկավար երիտասարդ սպաներին։ Այդ սպաներն ամենևին իրենց կամքով չեն վաղաժամ հայտնվել սահմանապահ զորքերի ղեկին։ Խնդրի Ճիշտ ըմբռնման դեպքում սահմանին առաջին իսկ օրվանից պետք է կանգնած լինեին սահմանապահները, այլ ոչ թե տարբեր տեսակի գյուղական ջոկատներ՝ 44-օրյա պատերազմում կրած պարտության խորհրդանիշը։
Ո՞վ է պատրաստելու ապագա սահմանապահներին
-Այդ ջոկատներն այնտեղ կանգնած են բնավ ոչ լավ կյանքից, այլ կադրային սահմանապահների բացակայության պատճառով: Բանակի փլուզումն ընթանում է հարաճուն կերպով, բանակի և ԳՇ-ի նոր ղեկավարությունն ակնհայտորեն չգիտի, թե ինչպես մոտենալ խնդրին և կասեցնել գործընթացը: Ի՞նչ անել։
-Սահմանապահ զորքերի արխիվում կան իմ մշակումները դեռևս 1991-92 թթ.-ից՝ Ադրբեջանի հետ սահմանին հայկական սահմանապահ զորքերի ստորաբաժանումների կառուցվածքի և տեղակայման վերաբերյալ։ Այնտեղ պետք է պահպանված լինի նաև զորքերի ուժերի ու միջոցների մանրամասն հաշվարկը՝ Ադրբեջանի հետ սահմանի ողջ երկայնքով տեղակայման քարտեզով։ Փաստաթուղթը մշակվել է պետական սահմանի պահպանության գլխավոր վարչության շտաբի սահմանների պահպանության բաժնի կողմից՝ գնդապետ Յու.Վորոնովի, փոխգնդապետ Ա.Ներսիսյանի և մայոր Գ.Թորոսյանի մասնակցությամբ, զորքերի շտաբի պետ գնդապետ Տ.Քեշիշյանի ղեկավարությամբ, և հաստատվել իմ կողմից դեռևս 1994 թվականին: Սահմանների պաշտպանությունը դա պարզապես վերցնել ու զինվորին սահմանապահի համազգեստ հագցնելը չէ։ Որպեսզի բանակի սպան դառնա սահմանապահ՝ տարիներ կպահանջվեն։ Որևէ մեկը հաշվե՞լ է, թե սահմանապահ զորքերին քանի սպա է անհրաժեշտ այսօր, վաղը և հեռանկարում։ Ո՞վ է պատրաստելու այդ ուժերը, ապագա սահմանապահներին։ Հայաստանում կան սահմանապահ զորքերի փորձառու սպաներ. վետերաններ, որոնք կարող են իրական մոտեցումներ մշակել սահմանների պահպանության և կազմակերպման համակարգի նկատմամբ:
-Իսկ դուք, լինելով ԱՊՀ երկրների սահմանապահ զորքերի հրամանատարների խորհրդի նախագահի խորհրդականը, ԱՊՀ պատվավոր սահմանապահ, պահանջվա՞ծ եք:
-Աշխատանքից ազատվելու պահից ի վեր՝ ոչ, պահանջված չեմ, բայց համամիտ եմ ձեզ հետ, որ այդպես չպետք է լինի…
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-07 09:39
Заявление начальника СК Артура Погосяна относительно монтажа записей прослушанных бесед архиепископа Баграта Галстаняна вызвало недоумение трезво мыслящих граждан, ведь Погосян, напомню, согласился с теми, кто назвал многократно прокрученные в эфире телеканалов записи бесед архиепископа результатом монтажа. По его словам, иначе и быть не могло, ведь невозможно использовать для сообщения весь материал многомесячных записей. Начальнику СК можно возразить, что по итогам многомесячного прослушивания можно смонтировать компромат на тему подготовки терактов даже из бесед Погоса, который соседствует с депутатом от фракции ГД Бабкеном Туняном, с его (Погоса) деревенскими родственниками.
-
2025-07-04 09:19
7 мая министр юстиции Србуи Галян объявила, что текст новой Конституции будет готов в течение 10 месяцев. 2 месяца уже позади, а 5 июля исполнится 30 лет со дня первого референдума по принятию Конституции. 30 лет назад в этот день состоялись референдум и парламентские выборы. Оппозиция призывала голосовать против проекта Конституции, утверждая, что он сшит по Левону Тер-Петросяну. В тот день даже в страшном сне не привиделось бы, что в 2025 г. проект нового Основного закона будет создаваться под диктовку Баку и Анкары, а из преамбулы будет изъята ссылка на Декларацию о независимости Армении! Тогда никто не мог предположить, что через 30 лет проект новой Конституции будут шить по Ильхаму Алиеву!
-
2025-07-04 09:11
5 июля Пашинян подведет итоги объявленной 28 июня 5-дневки (с 1 по 5 июля) без ругани, "в рамках общественного консенсуса и дискуссии". Он наложил вето на свой привычный лексикон, однако даже в этом случае приглашение к общественному диалогу в его устах выглядит до смешного нелепо. Репертуар Пашиняна – битье об стены, укладывание лицом на асфальт, вытаскивание за галстуки с руководящих кресел, удары молотком по головам политических противников. Из свежих примеров – озвученная с трибуны парламента угроза бросить в тюрьму руководителя и секретаря фракции "Айастан" Сейрана Оганяна и Арцвика Минасяна. Теперь поговаривают о том, что генпрокурор Анна Вардапетян придет в парламент и за депутатом Артуром Саркисяном…
-
2025-07-03 09:32
"Ты увидишь вмешательство, проходимец!", "Навсегда заставлю замолчать!". Эти записи Пашинян сделал в ответ на следующее заявление крупного российского предпринимателя Самвела Карапетяна: "Маленькая группа, забыв армянскую историю, тысячелетнюю историю армянской церкви, набросилась на церковь и на народ. Я всегда был рядом с армянской церковью и армянским народом. Если политическим деятелям не удастся, то мы своим способом вмешаемся в поход властей против церкви". За эти слова Карапетян, по личному указу Пашиняна, помещен под 2-месячный арест. А теперь обратимся к фактам, которые помогут проследить динамику политических репрессий в виде наступления режима на свободу слова за истекшие годы.