«Իմ քայլը» տապալեց ՀՀ սահմանների վերաբերյալ հայտարարության ընդունումը
Ազգային ժողովն արտահերթ նիստում քվերակության դրվեց հայտարարություն, որն արձանագրում էր, որ ՀՀ վարչապետի պաշտոնակատարը չի կարող իր ստորագրությամբ ուժի մեջ դնել մի փաստաթուղթ, որը վերաբերում է Հայաստանի Հանրապետության տարածքի փոփոխությանը։
Ձայների 25 կողմ, 0 դեմ, 0 ձեռնպահ հարաբերակցությամբ հայտարարությունը չընդունվեց։ «Իմ քայլը» խմբակցությունը չմասնակցեց քվեարկությանը։
Հայտարարության մեջ հիշեցվում էր ՀՀ Սահմանադրության այն պահանջը, ըստ որի նման հարցերը լուծվում են հանրաքվեների միջոցով: Իսկ հանրաքվե անցկացնելու վերաբերյալ որոշումը կառավարության առաջարկությամբ ընդունում է Ազգային ժողովը։
Նշվում էր նաև, որ միջազգային պայմանագրերը ևս ենթակա են վավերացման` ԱԺ–ի կողմից։ Հակառակ դեպքում դրանք հակասում են Սահմանադրությանը և չեն կարող վավերացվել:
Հայտարարության մեջ անդրադարձ էր արվում նաև հայ-ադրբեջանական շփման գծի սահմանազատման և սահմանագծման հարցերին` այն պնդմամբ, որ դրանց առնչվող ցանկացած միջազգային փաստաթուղթ պարտադիր ենթակա է վավերացման:
ԱԺ–ը կոչ էր անում վարչապետի պաշտոնակատարին ձեռնպահ մնալ հանրության, պետության ու ազգի ապագային վերաբերող միանձնյա որոշումներից, տեղեկացնում է Sputnik Armenia-ն։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-16 04:49
В Иране число погибших в результате израильских атак достигло 224, сообщает Press TV со ссылкой на Минздрав ИРИ.
-
2025-06-16 04:45
Армия обороны Израиля (ЦАХАЛ) заявила, что завершила «масштабную» серию авиаударов по Ирану, направленных на уничтожение производственных мощностей по производству оружия.
-
2025-06-16 04:41
Корпус стражей исламской революции Ирана (КСИР) сообщил о нанесении ударов по разведывательным центрам Израиля, передает РИА Новости.
-
2025-06-16 04:38
Иран подтвердил гибель главы разведки КСИР бригадного генерала Мохаммада Каземи.