«Պատիվ ունեմ» դաշինքի կազմակերպած հավաքն ավարտվեց ԱԳՆ շենքի մոտ
«Պատիվ ունեմ» դաշինքի կազմակերպած հավաքն ավարտվեց ԱԳՆ շենքի մոտ: Ակցիայի մասնակիցները 1 օր ժամանակ տվեցին ԱԳ նախարար Արա Այվազյանին, որպեսզի վերջինս ընդունի իրենց բացատրի փաստաթղթի հետ կապված գործընթացները, նոր հրաժարական տա:
Հիշեցնենք, որ մայիսի 19–ին Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ Նիկոլ Փաշինյանը պատրաստվում է ստորագրել եռակողմ փաստաթուղթ, որով հինգ գյուղ Տավուշում և մեկ գյուղ Արարատում զիջելու է ադրբեջանցիներին մինչև հայ–ադրբեջանական սահմանի վերջնական սահմանազատումը։ Նրա խոսքով՝ Փաշինյանն Ալիևին դեռևս հունվարի 11–ին է բանավոր պայմանավորվածությամբ խոստացել այս զիջումը, սակայն ավելի ուշ փորձել է հետաձգել խոստումը կատարելու ժամկետները՝ պատճառաբանելով, որ խոստանալիս չգիտեր, որ ընտրություններ են լինելու, ի պատասխան Ալիևը ներխուժել է Սյունիք և Գեղարքունիք։ Փաշինյանը փորձել է պաշտպանություն գտնել Կրեմլում, որտեղից հնչել է երկու հարց. Ինչո՞ւ էր խոստանում, եթե չէր անելու, և ի՞նչ է Կրեմլից իր ակնկալիքը։
Մինասյանը պնդում է, որ այս փաստաթղթի վրա աշխատանքն ավարտված է, այն շուտով կստորագրվի և կհրապարակվի։ Ըստ նրա, փաստաթուղթն ունի նաև գաղտնի հավելված, որում ամրագրված է դեմարկացիայի երկկողմ հանձնաժողովի ստեղծումը և վեց գյուղերի հանձնումը՝ լղոզված ձևակերպումներով։
Մարտի 20 կառավարության նիստին Փաշինյանը, ըստ էության, չհերքեց այդ փաստաթղթի գոյությունը, ավելին՝ հայտարարեց, որ ինքը պատրաստվում է ստորագրել այն, քանի որ այն «100 տոկոսով բխում է Հայաստանի շահերից», տեղեկացնում է News.am-ը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-17 07:33
В условиях региональной эскалации растут угрозы со стороны Азербайджана в отношении Сюникской области Армении, заявил Центральный совет «Ай Дата» партии АРФ «Дашнакцутюн», выразив обеспокоенность в связи с возникшей ситуацией.
-
2025-06-17 07:31
Киликийский католикосат выразил поддержку Католикосу Всех армян Гарегину II и высшему духовенству Армянской Апостольской Церкви (ААЦ) на фоне критики со стороны властей Армении.
-
2025-06-17 07:25
Атака на здание гостелерадио Ирана – преступление, СБ ООН должен остановить агрессию Израиля, заявил официальный представитель МИД Ирана Исмаил Багаи.
-
2025-06-16 19:58
Иранские власти сообщили о задержании еще более 30 лиц, связанных с израильской разведкой.