«Հրապարակ»․ Արա Այվազյանը պատրաստվում է հրաժարական տալ
«Հրապարակ» թերթի տվյալներով` ՀՀ ԱԳՆ-ում շատ լարված իրավիճակ է՝ բոլորը վրդովված են Նիկոլ Փաշինյանի պահվածքից։ Եվ նախարարի պաշտոնակատարն ու փոխնախարարները մտածում են հրաժարական տալու մասին։
Թերթի աղբյուրն ասել է, որ Արա Այվազյանը Դուշանբեում հրաժեշտ է տվել իր պաշտոնակիցներին՝ ասելով, որ Երևան հասնելուն պես հրաժարականի դիմում է գրելու։
Նա Դուշանբեում է տեղեկացել նոր փաստաթղթի գոյության մասին և այնտեղից հետևել է Հայաստանում ծավալվող իրադարձություններին։ Երեկ նրա տեղակալ Ավետ Ադոնցը Գորիսում հատուկ շեշտեց, որ ԱԳՆ-ն տեղյակ չի եղել այդ փաստաթղթից՝ իրենք մամուլից են տեղեկացել։
«Իշխանությունը փորձում է կանխել դա, և կառավարության երեկվա նիստում Նիկոլ Փաշինյանի ռևերանսները, թե ԱԳ նախարարը դիվանագիտական լուրջ աշխատանք է տանում, և ինքը գոհ է այդ աշխատանքից հրաժարականը կանխելուն էր ուղղված»,-գրում է թերթը։
Նշենք, որ արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանը մայիսի 19-ից մասնակցում էր Դուշանբեում տեղի ունեցող ՀԱՊԿ ԱԳ նախարարների խորհրդի նիստին։
«Հրապարակի» տվյալներով` սկանդալային փաստաթղթի շուրջ Նիկոլ Փաշինյանը միայնակ է բանակցել` առանց դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչների մասնակցության։
«Գաղտնի է պահել նաև թիմից, բացառությամբ կառավարության աշխատակազմի ղեկավար Արսեն Թորոսյանի և փոխվարչապետ Տիգրան Ավինյանի»,–գրում է թերթը, տեղեկացնում է Sputnik Armenia-ն։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-08-01 19:14
Зампредседателю Республиканской партии Армену Ашотяну изменена мера пресечения - с домашнего ареста на административный надзор. Об этом Sputnik Армения сообщил адвокат Ашотяна Тигран Атанесян.
-
2025-08-01 16:32
Первый заместитель председателя комитета Госдумы России по делам СНГ Константин Затулин предложил включить политолога Сергея Маркова в список иноагентов из-за дифирамбов, которые он произносил в адрес президента Азербайджана Ильхама Алиева, а затем попыток оправдаться за это. EADaily приводит полный текст заявления Затулина, которое он опубликовал 1 августа в телеграм-канале.
-
2025-08-01 16:19
С большим интересом ознакомился со статьей министра иностранных дел Российской Федерации, посвящённой 50-летию Хельсинского Заключительного Акта и созданию ОБСЕ.
-
2025-07-31 19:18
Президент России Владимир Путин подписал закон о ратификации соглашения с Ереваном о работе в республике Российско-армянского университета, сообщает ТАСС.