Զախարովա․ Արցախում պատմամշակութային ժառանգության պահպանման թեման կանոնավոր կերպով քննարկվում է
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան անդրադարձել է ադրբեջանցիների կողմից Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց մայր տաճարի գմբեթները հանելուն։
Այսօր կայացած ճեպազրույցի ընթացքում լրագրողներից մեկը հիշեցրեց, որ Ադրբեջանի իշխանությունները, այսպես կոչված, «վերանորոգման աշխատանքների» անվան տակ, հանել են Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց տաճարի գմբեթները՝ եկեղեցու հայկական ճարտարապետական տեսքը աղավաղելու նպատակով, և բացի այդ, Ադրբեջանի իշխանությունները, խախտելով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերը, հակահայկական թեզեր են առաջ քաշել Արցախի հայկական եկեղեցիների վերաբերյալ:
«Ինչպիսի՞ն է ռուսական կողմի ՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահի, արձագանքը այս իրադարձություններին»,- հարցրել է լրագրողը։
Ի պատասխան՝ Մարիա Զախարովան ասել է. «Արցախում և հարակից շրջաններում մշակութային և պատմական ժառանգության պահպանման թեման պարբերաբար քննարկում ենք ինչպես պաշտոնական Բաքվի, այնպես էլ՝ պաշտոնական Երևանի հետ: Մասնավորապես, այդ հարցը շոշափվել է մայիսի առաջին կեսին Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի Հայաստան և Ադրբեջան աշխատանքային այցի ընթացքում»։
Նա նաև նշել է, որ իրենք սատարում են տարածաշրջանում ՅՈՒՆԵՍԿՕ-ի առաքելության հնարավորինս շուտ կազմակերպմանը։
«Այս տարվա ապրիլի 13-ին համանախագահների կողմից ընդունված հայտարարության մեջ նշվում է, որ կրոնական ու մշակութային ժառանգության պահպանումն այն հարցերից մեկն է, որը պահանջում է լրացուցիչ ջանքեր Ադրբեջանի և Հայաստանի կողմից»,- տեղեկացրել է նա, տեղեկացնում է Panorama.am-ը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-19 09:30
Администрация США пытается для очень сложных проблем представить простые, схематичные решения, которые обычно не работают, заявил в интервью Sputnik Армения ведущий аналитик центра APRI Armenia Бениамин Погосян, комментируя идею передачи дороги через Сюник на аутсорсинг американской стороне.
-
2025-07-19 07:50
Депутат парламента Ирана Камран Газанфари заявил, что Азербайджан сотрудничал с Израилем в нападении на некоторые объекты в Шахруде, передает Khabar Online.
-
2025-07-19 07:46
Уголовное преследование оппозиционного политика Рубена Акопяна – очередное проявление подавления политического слова. Об этом говорится в заявлении инициативы «Пять правозащитников».
-
2025-07-19 07:44
Собственник компании "Элсети Армении" обещает не повышать тариф на электроэнергию, между тем власти, назначившие временного управляющего, не могут дать таких гарантий. Об этом заявил на пресс-конференции исполняющий обязанности директора ЗАО "Электрические сети Армении" Давид Казинян.