Խոզնավարը 2 կմ հեռավորության վրա է հակառակորդի դիրքերից. Գյուղացիները զենք են պահանջում
«Zangezur TV-ի նկարահանող խումբը մայիսի 20-ին եղել է Տեղ խոշորացված համայնքի Խոզնավար բնակավայրում։
Պաշտոնապես հաստատվել է տեղեկությունն այն մասին, որ հակառակորդը, Սև լճի տարածքում կրկին խախտելով Հայաստանի սահմանը, առաջ է եկել։ Թշնամին այդպիսով իր նշանառության տակ է առել Խոզնավարը, որ ընդամենը 2 կմ հեռավորության վրա է հակառակորդի դիրքերից։
Խոզնավարցիները առաջին հերթին զենք են պահանջում պաշտպանվելու համար։ Բնակիչներից մեկի խոսքով՝ լուրն իմանալուն պես մի ժամվա ընթացքում գյուղից տարհանել են կանանց և երեխաներին։
Համայնքապետարանից, սակայն, վստահեցնում են՝ Խոզնավար գյուղում իրավիճակը հանգիստ է։
«Ուշ երեկոյան համայնքի ղեկավար Ներսես Շադունցի գլխավորությամբ, բանակային կորպուսի և Տեղ գյուղի ջոկատի մեր սահմանապահները վերադարձել են ելման դիրքեր։ Ամեն ինչ արվում է, այն կայուն պահելու համար։ Այս պահին մեր վերահսկողության տակ են համայնքի բոլոր դիրքերը։ Բնակիչներն անցել են իրենց ամենօրյա աշխատանքներին», - նշված է տարածված հաղորդագրության մեջ, տեղեկացնում է Aysor.am-ը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-07 17:39
Фракция «Честь имею» Национального собрания представила предложение о выражении недоверия премьер-министру и в качестве кандидата на пост премьер-министра выдвинула члена Совета РПА, руководителя общины Масис Давида Амбарцумяна.
-
2025-06-07 15:17
Турецкая полиция задержала группировку из 20 человек, обвиняемых в краже более 1,1 миллиарда турецких лир (29 миллионов долларов) со счетов иностранных туристов, отдыхавших на турецких курортах, передает госагентство Anadolu.
-
2025-06-07 15:14
Более 14 тыс человек пострадали в первый день Курбан-байрама, получив ранения во время закалывания жертвенных животных, сообщил в X министр здравоохранения страны Кемаль Мемишоглу.
-
2025-06-07 15:13
Кандидат в премьер-министры от фракции Национального собрания «Честь имею» Давид Амбарцумян пишет: