Կութի գյուղապետ․ Ադրբեջանցիները որտեղ եղել են՝ այնտեղ էլ մնում են
Գեղարքունիքի մարզի Կութ գյուղի ուղղությամբ սահմանին իրավիճակը շարունակում է նույնը մնալ. ադրբեջանցի զինվորականները ոչ մի տեղաշարժ չեն արել այն վայրից, ուր հաստատվել են։ Այս մասին News.am-ի հետ զրույցում այսօր՝ մայիսի 21–ին, ասաց Գեղարքունիքի մարզի Կութ գյուղի վարչական ղեկավար Սիմա Չիտչյանը։
«Այս ընթացքում ոչ մի իրարանցում չի եղել։ Մեզ մոտ որտեղ եղել են՝ այնտեղ էլ մնում են։ Ավելացել են, թե պակասել, չենք հասկանում, որովհետև վրաններ են տեղադրել, մտնում դուրս են գալիս»,– ասաց գյուղապետը։
ԱԺ–ում վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը նախօրեին հայտարարեց, թե Կութի շրջանում եղել է հրաձգություն, բայց հետո կողմերը արձանագրել են, որ արդյունք է։ ՊՆ–ն էլ իր հայտարարության մեջ չէր հստակեցրել, թե Գեղարքունիքի մարզի ո՞ր սահմանային հատվածում են ադրբեջանցի զինվորականները ժամը 15.00-ի սահմաններում մի քանի տասնյակ կրակոց արձակել։ Սակայն, ավելի վաղ Tert.am–ի հետ զրույցում, ՊՆ–ից ասել էին, որ կրակոցները եղել են Կութ համայնքի դիրքերի ուղղությամբ։ Կութի գյուղապետն էլ ասում է, որ հրաձգությունը Կութում չի եղել.
Թեև երեկ պաշտոնապես լուր տարածվեց, որ Կութի սահմանին «թյուրըմբռնման հետևանքով» կրակոցներ են հնչել, սակայն գյուղապետը դեպքից տեղյակ չէր. «Մեր գյուղի ուղղությամբ ոչ մի կրակոց չի եղել։ Գյուղացիները ոչ մի կրակոց չեն լսել»։
Կութի գյուղապետը մամուլի հրապարակումներից է տեղեկացել, որ Հայաստանի ղեկավարությունը պատրաստվում է նոր փաստաթուղթ ստորագրել Ադրբեջանի հետ։ Նրա խոսքով՝ իրենց նույնպես մտահոգել է այդ հանգամանքը։
«Քանի որ մեզ հայտնի չէ, թե ինչ թուղթ պետք է ստորագրի, չեմ կարող ասել՝ ճիշտ է անում, թե սխալ։ Տարբեր խոսակցություններ կան, մեկն ասում է՝ Վարդենիսի գյուղերից կտա, մյուսն ասում է՝ Սիսիանի գյուղերից կտա, մի մասն էլ ասում է ՝ Նոյեմբերյանի, Արարատի գյուղերի մասին է խոսքը։ Սահմանազատման հետ կապված չենք կարող ասել, թե որ քարտեզով պետք է շարժվեն, լսելով կարող եմ ասել, որ հայի և ռուսի մոտ նույն քարտեզն է, իսկ ադրբեջանցու մոտինը կեղծ է, որի համաձայն՝ Երևանն էլ է իրենցը։ Եթե ինքը խոստանում է, որ դա 100 տոկոսով հօգուտ կլինի Հայաստանին, հավատում եմ, այլ բան չեմ կարող ասել։ Իհարկե, մտահոգիչ է, բայց դե կարող է այնպես լինել, որ հօգուտ հայ ժողովրդի լինի»,– ասաց Կութի գյուղապետը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-04-18 19:31
Председатель комитета по международным делам Государственной Думы РФ, лидер ЛДПР Леонид Слуцкий в интервью азербайджанским журналистам исполнил дифирамбы Азербайджану и позволил себе рассуждать о Конституции Армении.
-
2025-04-18 19:29
Председатель Комиссии по телевидению и радиовещанию Армении Тигран Акопян заявил о необходимости сократить количество иностранных телеканалов в общественном мультиплексе.
-
2025-04-18 18:46
Адресатом номер один требований вернуть награбленные деньги являются власти Армении. Об этом в беседе с корреспондентом Новости Армении - NEWS.am заявил бывший госминистр Арцаха, член Совета по защите прав народа Арцаха Артак Бегларян, имея в виду состоявшуюся сегодня акцию протеста группы арцахцев перед зданием представительства Арцаха с требованием «вернуть украденные из Арцаха деньги, деньги Инвестиционного фонда и решить их социальные проблемы».
-
2025-04-18 18:44
В Армении знают цену Победы и бережно относятся к истории Великой Отечественной войны. Об этом спикер парламента Ален Симонян заявил на заседании Межпарламентской ассамблеи СНГ в Санкт-Петербурге.