ՈՉ ՈՔ ԱԼԻԵՎԻՆ «ՏՀԱՃ ՀԱՐՑԵՐ» ՉԻ ՏԱԼԻՍ. ՍԱՏԱՆՈՎՍԿԻՆ՝ ՀԵՐՈՍՆԵՐԻ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԸ ՔԱՆԴԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ռուս հայտնի քաղաքագետ Եվգենի Սատանովսկին անդրադարձել է Ադրբեջանի կողմից Հայրենական մեծ պատերազմի հայ հերոսների հուշարձանների ոչնչացման թեմային՝ բողոքելով, որ այդ կապակցությամբ ոչ ոք Իլհամ Ալիևին «տհաճ հարցեր» չի տալիս:
Սատանովսկին ասել է, որ Ադրբեջանի կողմից վերահսկվող տարածքում Մեծ Հայրենական պատերազմի հետ կապված բոլոր հուշարձաններն ու հուշակոթողները «ոչնչացվել կամ պղծվել են», քանի որ հերոսները, այդ թվում՝ հայտնի զորավարները, «անզգուշություն են ունեցել հայ լինել»:
«Ընդ որում՝ դրանք (հուշարձանները - խմբ.) տեղադրվել էին այդ հերոսների հայրենիքում, այնտեղ, որտեղ նրանք ծնվել են ու որտեղ դարերով ապրել են իրենց նախնիները։ Անգամ նրանց անունների թռուցիկ թվարկումը՝ նախարար Թևոսյան, մարշալ Բաղրամյան, Բաբաջանյան և Խանփերյանց, ծովակալ Իսակով, հարյուրավոր և հարյուրավոր այլ գեներալներ, սպաներ և շարքայիններ, առավել քան բավարար է Մոսկվայի Միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի շրջանավարտ նախագահ Իլհամ Ալիևին առավել քան տհաճ հարցեր տալու համար։ Միայն թե նրան ոչ ոք հարցեր չի տա։ Նա ինքը ում ասես, ինչ ասես կհարցնի», - գրում է Սատանովսկին։
Քաղաքագետը կարծում է, որ «մեծ փողերն ու մեծ կապերը թույլ են տալիս, որ մարդն ինչ ուզում է անի»:
Նա վստահ է, որ այն Ադրբեջանը, որը շատերն են հիշում և իներցիայով համակրում, այլևս չկա։ «Կա Թուրքիայի մի մաս, որտեղ հայկական ու հունական ամեն ինչի ոչնչացումը նորմա է։ Այնպես որ, անիմաստ է Ալիևի հարցնել, թե ինչ է կատարվում պատերազմի հուշերի հետ։ Էրդողանն այսօրվա Ադրբեջանում ղեկին է նստած, այնտեղ անում է, ինչ ցանկանա և մտադիր է ընդլայնել իր ազդեցության ոլորտը նախկին ԽՍՀՄ բոլոր թյուրքական տարածաշրջանների վրա, ներառյալ ոչ միայն Ղազախստանն ու Միջին Ասիան, այլև Ռուսաստանի կեսը»։
Ռուս քաղաքագետը նաև կարծում է, որ հենց Հայրենական մեծ պատերազմում ընկած զինվորների և խորհրդային զորավարների հուշարձանները քանդելու համար են Չեխիայի, Էստոնիայի, Լեհաստանի պես երկրներն ավելի են արժանի ոչ բարեկամական երկրների կարգավիճակին, քան «Պետրովի ու Բոշիրովի արկածների մասին կեղծ հորինվածքների»։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-06 15:06
Спикер парламента РА Ален Симонян на встрече с председателем Совета Федерации РФ Валентиной Матвиенко поднял вопрос армянских пленных и без вести пропавших. Об этом сообщает пресс-служба армянского парламента.
-
2025-06-06 15:04
Спикер Совфеда Валентина Матвиенко в ходе официального визита в Армению встретилась с премьер-министром республики Николом Пашиняном. Об этом сообщила пресс-служба СФ.
-
2025-06-06 14:58
Федеральный суд в Бостоне заблокировал решение администрации президента США Дональда Трампа запретить въезд в Соединенные Штаты иностранных студентов Гарвардского университета до дальнейшего судебного разбирательства. Об этом сообщило агентство Reuters.
-
2025-06-06 14:55
Инцидент произошел после полуночи. Около часа ночи они сели на лошадей и поскакали за третьей лошадью, которая находилась недалеко от границы. Об этом в интервью Новости Армении - NEWS.am рассказал член совета общины Тег Аргам Овсепян, рассказав обстоятельства, при которых двое несовершеннолетних заблудились и оказались на территории Азербайджана.