Սասուն Միքայելյան․ Որոշել եմ չառաջադրվել արտահերթ ընտրություններում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
ԵԿՄ նախագահ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը որոշել է իր թեկնածությունը չառաջադրել արտահերթ ընտրություններում։ Այս մասին այսօր՝ մայիսի 21-ին, հայտարարեց Սասուն Միքայելյանը, տեղեկացնում է News.am-ը։
Նա իր հայտարարության մեջ, մասնավորապես, նշեց.
«Հետպատերազմյան շրջանում ներքաղաքական լարված իրավիճակը էլ ավելի չսրելու մտահոգությունից ելնելով միայն՝ ձեռնպահ եմ մնացել հրապարակային, ակտիվ քաղաքական դիրքորոշում հայտնելու գայթակղությունից։ Գիտակցելով, որ ցանկացած դժգոհության կամ քննադատության արտահայտության երկրապահը կներքաշվեր ներքաղաքական գործընթացների մեջ, ինչը կարող էր հանգեցնել անկանխատեսելի հետևանքների։ Ներքաղաքական իրավիճակը հանգուցալուծելու, ժողովրդի կողմից նոր իշխանություն ձևավորելու ընդունելու միակ ճանապարհը համարել եմ արտահերթ ընտրությունների անցկացումը, որին հնարավորինս նպաստել եմ այս ամիսների ընթացքում։
Լինելով Արցախյան հաղթական ազատամարտի զինվոր ու հրամանատար, ԵԿՄ վարչության նախագահ՝ անընդունելի եմ համարում անհասկանալի այս պատերազմում պարտվածի կարգավիճակի գիտակցման համակերպվելը, ինչը հարիր չէ իմ ու իմ կողմից ղեկավարվող կառույցի անցած ճանապարհին ու առաքելությանը։
Նման և այլ հանգամանքներից ելնելով՝ որոշել եմ չառաջադրվել որպես թեկնածու սույն թվականի հունիսի 20-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին՝ մնալով հավատարիմ իմ ժողովրդին, երկրապահին ու կոչմանը»։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-12 05:58
Посольство России в Армении выразило соболезнования родным и близким погибших при взрыве жилого дома в Чамбараке (Гегаркуникская область).
-
2025-06-12 05:49
Доля современных вооружений в стратегических ядерных силах России составляет 95%. Это – самый высокий показатель среди всех ядерных держав мира, заявил президент РФ Владимир Путин.
-
2025-06-12 05:39
Юношеская сборная Армении по греко-римской борьбе заняла первое место в командном зачете чемпионата Европы U17. Об этом сообщает Федерация борьбы Армении.
-
2025-06-11 19:52
Глава СНБ Армении Армен Абазян провел очередное заседание межведомственной комиссии, занимающейся вопросами пленных, удерживаемых лиц и без вести пропавших, сообщает Служба нацбезопасности.