Последние новости

Կարին Տոնոյան․ Մենք գործ ունենք պրոֆեսիոնալ ստախոսի հետ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Եթե այս պահին որևէ քաղաքական ուժ շարունակի քաղաքական դիվիդենտների համար գործողություններ ծավալել և չկանգնել Հայաստանի և Ադրբեջանի միջև ստորագրվելիք փաստաթուղթը չեղարկելու պահանջի կողքին, ապա նա ինքն իրեն կզրկի Հայաստանին վաղը տեր կանգնելու իրավունքից։ Այս մասին այսօր՝ մայիսի 21-ին, News.am-ի հետ զրույցում ասաց «Հայ Ասպետ» կրթադաստիարակչական բարեգործական հիմնադրամի հիմնադիր-տնօրեն Կարին Տոնոյանը։

 

«Ինձ համար միևնույն է՝ ով կգա իշխանության, բայց եթե հողը չի լինելու, ինչի՞ն են իրենք իշխելու։ Հիմա մենք հերթական անգամ գործ ունենք մի պրոֆեսիոնալ ստախոսի հետ, որը լղոզված քաղաքականությամբ, ժողովրդին խաբելով իրականացնում է այն բոլոր ծրագրերը, որ իրեն հրահանգված են։ Պարզ է, որ նպատակ կա Ալիևի հետ համագործակցելու։ Որևէ մեկը կա՞ ում համար պարզ չէ, որ այս պահին Նիկոլ Փաշինյանի շտաբի պետը Ալիևն է, քանի որ այսօր Նիկոլ Փաշինյանը ավելի քան ձեռնտու է ադրբեջանցիներին և նրա ղեկավարներին։ Հաջորդ ղեկավարը ով էլ լինի, որքան էլ սիրի ադրբեջանցիներին, գոնե իր դիրքի համար պետք է այլ գործունեություն ծավալի։ Ես ավելի քան համոզված եմ, որ նա պայմանավորված է Ալիևի հետ, և այս սահմաններից առաջ գալը պայմանավորվածություն էր, որ իրենք կմտնեն, սահմանից առաջ կգան, դա հոգեբանական ճնշում կգործադրի ժողովրդի վրա, և մենք պատերազմից վախենալով ստիպված կհամաձայնենք իր բոլոր պայմանավորվածությունների հետ։ Այլապես ինչո՞վ է պայմանավորված, որ հրամայել են չկրակել։ Այստեղ իրենից ավելի մեղավոր է ժողովուրդը, որովհետև եթե քեզ խաբում են, ապա դու ես մեղավոր։ Ես այսօր ուզում եմ, որ ժողովուրդը հասկանա, որ իրենից է կախված մեր երկրի ճակատագիրը։ Էլ ի՞նչ պետք է լինի, որ ժողովուրդը ոտքի կանգնի»,– ասաց նա։

Կարին Տոնոյանի կարծիքով՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև դեմարկացիայի գործընթացը, որն այս իշխանությունները նախաձեռնում են սկսել, Հայաստանին լուրջ վտանգների առջև է կանգնեցնելու։ Նրա խոսքով՝ Հայաստանը դրանց հետևանքով կարող է զրկվել ռազմավարական նշանակության ճանապարհներից և, անգամ, ջրային ռեսուրսներից։

«Ժողովրդի կրթական մակարդակը իջեցրին այն աստիճանի, որ ժողովուրդը չի հասկանում՝ իր հետ ինչ են անում։ Ժողովուրդը լսում է, ասում է՝ դե լավ է, էլի, դեռ մի քանի տարի հետո պարզ կլինի, 30 տարի մենք Վրաստանի հետ սահմանները ճշտում ենք, ապրում ենք խաղաղ, դե ադրբեջանցիների հետ էլ կապրենք։ Համ էլ տեսեք, ասում են, որ տանք, Արծվաշենը հետ կգա, իսկ մի արահետով կապված Արծվաշենի փոխարեն քանի գյուղ ենք հանձնելու։ Տավուշի այն հիմնական գյուղերն եք հանձնելու, որոնց հետ լճերն եք հանձնելու, ջրամբարներն եք հանձնելու, որոնց հետ անտառներ եք հանձնելու, Տավուշի կեսը հանձնելու եք, էլ չեմ ասում՝ Արարատի մարզում Տիգրանաշենը, որն այնպիսի ռազմավարական ճանապարհի վրա է, որը պարզապես մեզ կտրելու է Վայոց Ձորից և Սյունիքից։ Մնալու է միայն Վեդիի ճանապարհը, իսկ մենք գիտենք՝ ինչ է նշանակում մեկ ճանապարհ ունենալ, այն էլ այսպիսի երկրում, որը ամեն րոպե, վայրկյան դատապարտված է պատերազմաան իրավիճակի»,– նշեց նա։

Կարին Տոնոյանի խոսքով՝ իր առաջնորդած, նորաստեղծ «5165» շարժումը նպատակ ունի քաղաքացիների մեջ արթնացնելու այն գիտակցումը, որ մենք հայրենիքի կորստի առջև ենք կագնած։

«Մենք կառաջնորդենք մարդկանց և կհասնենք նրան, որ փաստաթուղթը չստորագրվի։ բացի այդ ձևավորել ենք սահմանների պաշտպանության կոմիտե, որին միացել են տարբեր նախաձեռնություններ և հստակ պլան ենք մշակել, թե ինչպես պետք է օգնենք սահմանին կանգնած զինվորին և պահանջներ ներկայացնենք պաշտպանության նախարարությանը, որ կատարեն իրենց գործառույթները, երրորդն էլ, որ գտնենք լուծումներ, որոնց միջոցով մենք մեր երկիրը կազատենք այս իշխանություններից»,– ասաց նա։

Շարժումը վաղը՝ մայիսի 22-ին հավաք է նախաձեռնել Շառլ Ազնավուրի անվան հրապարակում։

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ