Նաիրա ԶՈՀՐԱԲՅԱՆ․ ԻՐԱՆՈՒՄ ԿԱ՞Ն ՍԱՀՄԱՆԱՀԱՏ ՀԱՅ ԶԻՆՎՈՐՆԵՐ
Իրանում կա՞ն սահմանահատ հայ զինվորներ: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է նախկին ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:
«Իրանում կա՞ն սահմանահատ հայ զինվորներ
Ես չէի անդրադառնա այս խնդրին, եթե այսօր հայկական մամուլն այդ մասին արդեն չբարձրաձայներ։
Տևական ժամանակ է անհետ կորած բազմաթիվ ծնողներ ինձ տեղեկատվություն են փոխանցում, որ ունեն հավաստի տեղեկություններ, անգամ հեռախոսազանգեր, որ իրենց որդիները պատերազմի օրերին՝ Արցախի հարավային մասից՝ Ջաբրայիլի հատվածից, հատել են Իրանի հետ պետական սահմանն ու գերեվարված են Իրանում։
Ավելին, ծնողներից մեկը հստակ նշեց Իրանի բնակավայրը՝ Ամանդի գյուղի զորամաս, ուր, ըստ իրենց հասած տեղեկության, պահվում են հայ զինվորները, որոնք համարվում են սահմանահատներ։
Տևական ժամանակ է ես զբաղվում եմ այս խնդրով և այս հարցը քանի անգամ քննարկել եմ Իրանում Հայաստանի դեսպան Արտաշես Թումանյանի հետ, ով վստահեցրել է, որ նման բան չկա։ Ավելին, մի քանի ծնողներ անգամ Թավրիզ են հասել ու հանդիպել հայ սրբազանի հետ և կրկին պատասխանը եղել է, որ նման բան չկա։
Ես պաշտոնապես դիմել եմ Իրանի արտաքին գործերի նախարարին և ինձ պատասխանել են, որ նամակը ստացված է և որոշ ժամանակ անց ինձ կպատասխանեն։ Դեռ պատասխան չկա։ Ռուսաստանի իմ գործընկերների միջոցով կապ ենք հաստատել իրանցի մի քանի գեներալի հետ, ովքեր ևս ո'չ հերքել, ո'չ հաստատել են տեղեկությունն ու ժամանակ են խնդրել հստակ պատասխան տալու համար։
Կրկնում եմ՝ այս պահին դեռ չէի բարձրաձայնի այս խնդիրը և կշարունակեի լուռ զբաղվել ծնողների հետ, եթե մամուլն արդեն այս հարցը չհրապարակայնացներ։
Բնականաբար, ցնցող էր Հայաստանի պաշտպանության նախարարության պատասխանը՝ որ իրենք այս թեմայով մեկնաբանություն չունեն։
Բա ո՞ր թեմայով ունեք։
Թե՞ դուք ընդհանրապես ոչ մի թեմայով ոչ մի մեկնաբանություն չունեք և ընդհանրապես՝ ոչ մի թեմայի մեջ չկաք։
Հարյուրավոր ծնողներ ամեն օր ապրում են գոնե մի լուր ստանալու հույսով, իսկ սրանք, պարզվում է, մեկնաբանություն չունեն։
Հիմա պաշտոնապես դիմում եմ Հայաստանում Իրանի դեսպանին, քանի Հայաստանի պաշտպանության նախարարը անհասկանալի բիոզանգված է՝ ընդունել այն մայրերին, ովքեր որոշակի տեղեկատվություն կարող են փոխանցել Իրանում իրենց որդիների հնարավոր գտնվելու վերաբերյալ, լսել մայրերին ու փորձել ամիսներ ձգվող այս մղձավանջը հանգուցալուծել»։
Նշենք, որ «Հրապարակ»-ը գրել էր, որ հավաստի տեղեկություններով՝ Իրանի Իսլամական Հանրապետությունում է գտնվում շուրջ 160 հայ զինվոր։ Վերջերս իրանցի բարձրաստիճան զինվորականների՝ Հայաստան ժամանման առիթներից մեկն էլ հայ զինվորների վերադարձի հետ կապված հարցերը քննարկելն է եղել։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-22 14:07
Непристойные, уличные выражения заполонили всё медиапространство и общество, и это исходит от политической элиты. Об этом сегодня на пресс-конференции заявил председатель Комитета по защите свободы слова Ашот Меликян, представляя нарушения прав журналистов и СМИ, зафиксированные в Армении во втором квартале этого года, и общую ситуацию.
-
2025-07-22 14:06
По данным IRI, если бы выборы состоялись в ближайшее воскресенье, за правящую партию проголосовали бы всего 17 % избирателей — против 20 % в сентябре прошлого года.
-
2025-07-22 14:05
Почти половина населения Армении — 49 % — уверена, что страна движется в неправильном направлении. Об этом свидетельствуют результаты опроса, проведённого Американским Международным республиканским институтом (IRI) с 16 по 25 июня. Согласно этим данным, лишь 36 % граждан считают, что развитие страны идёт в правильном направлении. Подробности представляет радиостанция «Азатутюн».
-
2025-07-22 14:04
Депутата от оппозиции и бывшего вице-премьера Армении Армена Геворкяна и членов его семьи вызвали в прокуратуру в рамках дела о незаконно нажитом имуществе. Об этом сообщается на сайте официальных объявлений Azdarar.