Ստեփանակերտում տեղադրվել է Շառլ Ազնավուրի կիսանդրին
Արցախի Հանրապետության պետական բյուջեի միջոցներով Ստեփանակերտի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի կենտրոնի տարածքում գտնվող հայ-ֆրանսիական բարեկամության պուրակում այսօր՝ մայիսի 22-ին՝ ժամը 10:00-ին, տեղի է ունեցել ֆրանսահայ նշանավոր երգիչ, շանսոնյե, երգահան, բանաստեղծ, գրող, կինոդերասան և հասարակական գործիչ Շառլ Ազնավուրի կիսանդրու բացման արարողությունը: Տեղեկությունը հայտնում է «Արցախպրեսը»։
Կիսանդրու բացման պատիվը տրվել է քանդակագործ, կիսանդրու հեղինակ Յուրի Հովհաննիսյանին և Շառլ Ազնավուրի անվան մշակույթի կենտրոնի տնօրեն Արմեն Հովսեփյանին:
Ֆրանսահայ երգչի կատարումներով և պարերով հանդես են եկել «Արցախի բալիկներ» համույթի սաները և Արցախի պետական պարի համույթը:
Շառլ Ազնավուրի անվան մշակույթի կենտրոնի տնօրեն Արմեն Հովսեփյանը, ներկայացնելով Շառլ Ազնավուրի կենսագործունեությունը, բարձր է գնահատել ֆրանսահայ մեծանուն երգչի դերն ու վաստակը համաշխարհային մշակույթում և հայ ժողովրդի կյանքում:
Քանդակագործ Յուրի Հովհաննիսյանի խոսքով՝ մայիսը հայ ժողովրդի համար ճակատագրական հաղթանակների ամիս է, և պատահական չէ , որ տիեզերական մեծության Շառլ Ազնավուրը ծնվել է մայիսին։ Մի մարդ, ով այնքան սեր, հույս, հավատ, բարություն է մաղթել մարդկությանը:
Միջոցառմանը ներկա են եղել ԱՀ Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը, ԱՀ անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը, ԱՀ ԿԳՄՍ փոխնախարար Գայանե Գրիգորյանը, պաշտոնատար այլ անձինք, արվեստասեր հասարակությունը, ուսուցիչներ, աշակերտներ, որոնք ծաղիկներ են խոնարհել մեծն շանսոնյեի կիսանդրու պատվանդանին, տեղեկացնում է Sputnik Armenia-ն:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-19 15:51
Нижняя палата двухпалатного федерального парламента Бельгии – Палата представителей, единогласно приняла резолюцию «О ситуации в Нагорном Карабахе и необходимости мира на Южном Кавказе».
-
2025-07-19 15:25
Азербайджанская диаспора в Подмосковье, вероятно, будет расформирована – об этом в разговоре с Газетой.Ru сообщил бывший руководитель организации Эльшан Ибрагимов. По его словам, в текущих условиях желающих заниматься деятельностью диаспоры практически не осталось.
-
2025-07-19 15:19
Запад не сможет обеспечить безопасность Армении и дать ей какие-либо гарантии, заявил РИА Новости глава Союза армян России Ара Абрамян.
-
2025-07-19 14:42
Бывший министр иностранных дел Армении Вардан Осканян на своей странице в Facebook прокомментировал последние международные события, связанные с Нагорным Карабахом, а также недавние заявления премьер-министра Никола Пашиняна.