ԱՄՆ-ն հավատարիմ է ԼՂՀ հակամարտության երկարաժամկետ քաղաքական կարգավորման նպատակին
ԱՄՆ-ն հավատարիմ է ն Լեռնային Ղարաբաղի հակամարտության երկարաժամկետ քաղաքական կարգավորման խնդրին: Այս մասին, այսօր` մայիսի 22-ին, հայտարարեց Հայաստանում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Ռայան Քեմփբելը` բացելով Հայ-ամերիկյան առաջին քաղաքագիտական ֆորումը:
Նրա խոսքով` ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը նշում է անվտանգության կարևորությունն այս տարածաշրջանում: «Այս շաբաթվա սկզբին Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը խոսել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ և վերահաստատել, որ Միացյալ Նահանգները հավատարիմ են խաղաղության, անվտանգության և բարգավաճման ապահովման սկզբունքներին: ԱՄՆ-ն նաև խորապես հավատարիմ է Լեռնային Ղարաբաղի հակամարտության երկարաժամկետ քաղաքական կարգավորման խնդրին` աշխատելով ինչպես երկկողմ ռեժիմում, այնպես էլ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո»,- ասաց նա:
Քեմփբելը նշեց, որ անցած տարին դժվար էր կորոնավիրուսի համավարակի տեսանկյունից: «Համավարակը մարտահրավեր է դարձել համընդհանուր անվտանգության ապահովման համար, որն ազդել է բոլոր պետությունների վրա, բայց, միևնույն ժամանակ, այն միավորել է մեզ և ընդգծել համագործակցության և գործընկերության կարևորությունը»,- ընդգծեց դիվանագետը: Համավարակի բռնկումից հետո ԱՄՆ կառավարությունը 11 միլիոն դոլար է հատկացրել Հայաստանին Covid-19-ի դեմ պայքարի համար, ասաց նա: Այս օգնությունը, հավելեց Քեմբելը, օգնել է ձեռք բերել անհրաժեշտ բժշկական սարքավորումներ, նախապատրաստել համակարգը լաբորատոր հետազոտությունների համար և աջակցել տեխնիկական փորձագետներին՝ արձագանքելու և պատրաստակամություն ցուցաբերելու անհրաժեշտ միջոցներ ձեռնարկելու, ինչպես նաև ծանր դեպքերը մեղմելու համար, տեղեկացնում է News.am-ը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-08-02 00:38
Представляем экспертное мнение по вопросам управления репутацией и связей с общественностью в Армении от Шушан Арутюнян, соучредителя коммуникационной компании AxelMondrian.
-
2025-08-01 19:14
Зампредседателю Республиканской партии Армену Ашотяну изменена мера пресечения - с домашнего ареста на административный надзор. Об этом Sputnik Армения сообщил адвокат Ашотяна Тигран Атанесян.
-
2025-08-01 16:32
Первый заместитель председателя комитета Госдумы России по делам СНГ Константин Затулин предложил включить политолога Сергея Маркова в список иноагентов из-за дифирамбов, которые он произносил в адрес президента Азербайджана Ильхама Алиева, а затем попыток оправдаться за это. EADaily приводит полный текст заявления Затулина, которое он опубликовал 1 августа в телеграм-канале.
-
2025-08-01 16:19
С большим интересом ознакомился со статьей министра иностранных дел Российской Федерации, посвящённой 50-летию Хельсинского Заключительного Акта и созданию ОБСЕ.