Կարին Տոնոյան. Ի՞նչ է սա, եթե ոչ դավաճանություն
Այն, ինչ տեղի ունեցավ 44–օրյա պատերազմում, դավաճանության արդյունք է, ինչի մասին վկայում են նաև 2020թ. հոկտեմբերի 19–ի իրադարձությունները։ Այս մասին այսօր՝ մայիսի 22-ին, Շառլ Ազնավուրի անվան հրապարակում՝ Հայաստանի ինքնապաշտպանության կոմիտեի «5165» շարժման ղեկավար Կարին Տոնոյանը։
«Դեռևս հոկտեմբերի 19-ին Անվտանգության խորհուրդը հավաքվել է, և Փաշինյանը ներկայացրել է, որ Ռուսաստանի Դաշնության նախագահը առաջարկ է ներկայացրել դադարեցնել պատերազմը։ Այդ առաջարկը եղել է հետևյալ պայմաններով՝ Արցախը մնում է Հադրութով և Շուշիով։ Միայն թե Շուշիում հայերի վերահսկողությամբ ադրբեջանցիները հնարավորություն են ստանում պարզապես վերաբնակեցվելու, հանձնում ենք հինգ շրջանները, իսկ երկու շրջանների հարցը լուծվելու է հետագայում։ Անվտանգության խորհրդի բոլոր անդամները համաձայնություն են տալիս, սակայն գիշերը վարչապետը գնում Գլխավոր շտաբ և ասում, որ Ռուսաստանի նախագահը հայտնել է, որ չի ստացվում, և հնարավոր չէ դա կազմակերպել։ Մինչդեռ նոյեմբերի 10-ից հետո Ռուսաստանի նախագահն ասաց, որ իր համար առավել քան զարմանալի էր, որ հոկտեմբերի 19-ի առաջարկը չընդունեց Հայաստանի կառավարությունը»,- նշեց նա։
Կարին Տոնոյանի խոսքով՝ ակնհայտ է, որ այս ամենը դավաճանության արդյունք է, իր յուրաքանչյուր խոսքը փաստարկված է, և ինքը պատրաստ է դրանց համար պատասխանատվություն կրել։
«Ի՞նչ է սա, եթե ոչ դավաճանություն։ Ինչպե՞ս է, որ այդպիսի դավաճանություն գործած մարդն այսօր իրավունք ունի լուծելու մեր անվտանգության խնդիրը։ Մեր զավակների արյամբ թրծված այս հողը չի պատկանում դավաճաններին։ Յուրաքանչյուրս, եթե մեր ոտքի տակի հողը պաշտպանենք, ուրեմն՝ հողը կպաշտպանենք։ Մենք շատ լավ գիտենք, որ դավադրության զոհ ենք, որ 30 տարի մեր բանակը շատ լավ պաշտպանել է մեր սահմանները։ Դավել են հայ զինվորին ու սպային, ովքեր՝ մենք դա դեռ կիմանանք, և բոլորը պատասխան կտան ամեն ինչի համար, որ կատարել են»,- ընդգծեց Կարին Տոնոյանը։
Կարին Տոնոյանի կարծիքով՝ հիմա փորձում են կարծիք ձևավորել մեր երկրում, որ այլևս չկան Նժդեհներ, Մոնթեներ, չկան այն հինգ հազար զինվորների նմաններ, որոնք պատրաստ են իրենց կյանքը տալ հայրենիքին։
«Մեզ հարցնում են՝ մի՞թե Հայաստանում հնարավոր է ձևավորել մի ուժ, որը կապված չէ որևէ օլիգարխի հետ, որևէ քաղաքական ուժի հետ, որն ինքն է ձևավորվել, ինքն է իր ոտքի վրա կանգնել։ Մի վիրավորեք ինքներդ ձեզ, մի վիրավորեք մեր ազգին։ Իհարկե, հնարավոր է։ Մեր ազգն ի զորու է ծնել այն զավակներին, որոնք միշտ պատրաստ կլինեն պայքարել և ներքին, և արտաքին թշնամիների դեմ։ Դրա վկայությունը մենք ենք՝ մայրերս, որոնք դաստիարակել են այդպիսի զավակներ, որոնք իրենց ամենաթանկը չեն խնայել ամենաթանկի համար»,- ասաց Կարին Տոնոյանը, տեղեկացնում է News.am-ը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-27 10:00
В Армении сегодня отмечают праздник Преображения Господня — Вардавар. Это один из пяти больших праздников Армянской Апостольской церкви и один из самых любимых в народе.
-
2025-07-27 09:53
Священник отец Мхитар Алоян опубликовал публикацию под названием «От семинарских лет до католикосата: свидетельство из сердца».
-
2025-07-27 09:48
В программе «Есть вопросы» Aysor.am политический деятель Давид Шахназарян прокомментировал распространяемые сообщения о том, что Армения согласилась делегировать контроль над дорогой в Сюнике американской компании. Премьер-министр Армении не опроверг эту информацию, отметив, что не возражает против такого шага.
-
2025-07-26 14:32
Несмотря на то, что власти подавляли митинги и акции народа Арцаха угрозами и шантажом применения силы, ситуация не изменилась, заявил депутат Национального собрания Армении Тигран Абрамян.