Последние новости

Իտալիան՝ «Եվրատեսիլ 2021»-ի հաղթող (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Ռոտերդամում «Եվրատեսիլ 2021» մրցույթִի հաղթողն է դարձել Իտալիան ներկայացնող Maneskin խումբը՝ «Zitti E Buoni» երգով:

 


Հաղթող երկիրը վաստակել է 524 միավոր, երկրորդ տեղում եղել է Ֆրանսիան՝ 499, իսկ երորդում՝ Շվեյցարիան՝ 432 միավորով: Այս տարի մրցույթին մասնակցել է 39 երկիր։ Հաղթողը որոշվել է պրոֆեսիոնալ ժյուրիի և հեռուստադիտողի քվեարկության արդյունքում: Որևէ ձայն չի ստացել Մեծ Բրիտանիայի մասնակիցը։

Մրցույթի առաջին կիսաեզրափակիչը տեղի էր ունեցել մայիսի 18-ին, երկրորդը՝ մայիսի 20-ին: Հայաստանն այս տարի չի մասնակցել մրցույթին, տեղեկացնում է ArmRadio.am:

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ