«Լուսավոր Հայաստանն» առաջարկում է Սյունիքում ռուսական զորամիավորում ստեղծել
Թուրք-ադրբեջանական նոր սպառնալիքներին դիմակայելու համար «Լուսավոր Հայաստանն» առաջարկում է ընդլայնել Ռուսաստանի Դաշնության հետ անվտանգային համաձայնագիրը և Սյունիքում նոր զորամիավորում ստեղծել։ Այսօր կուսակցության երրորդ համագումարում նախընտրական ծրագիրը ներկայացրեց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանը։
«Վերանայել ռազմական դոկտրինը, արդիականացնել և վերազինել բանակը, ամրացնել և նորագույն տեխնոլոգիաներով կառուցապատել նոր ձևավորված պետական սահմանը, սահմանը պահպանել միայն պրոֆեսիոնալ զինծառայողներով»,- շարունակելով երկրի անվտանգությունն ապահովելուն ուղղված կուսակցության ծրագրի ներկայացումը՝ նշեց Գորգիսյանը։
«Լուսավոր Հայաստանը» կարծում է, որ Արցախյան հակամարտության հայանպաստ լուծման համար անհրաժեշտ է ակտիվացնել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների աշխատանքները։ Պատրաստակամ են գործուն քայլեր անել Արցախի բռնազավթված տարածքների վերադարձի համար։ Հետևողական են լինելու, որ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը պատասխանատվության ենթարկվի պատերազմական հանցագործությունների համար։
Հանրային համերաշխության և արդարության վերականգնման համար «Լուսավոր Հայաստանը» խոստանում է՝ ստեղծելու են Արցախյան 44-օրյա պատերազմն ուսումնասիրող հանձնաժողով։ Անելու են ամեն ինչ, որ պատերազմում զոհված և վիրավորված զինծառայողների ընտանիքների սոցիալական կարիքները բավարարեն, տեղեկացնում է Sputnik Armenia-ն։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-19 15:51
Нижняя палата двухпалатного федерального парламента Бельгии – Палата представителей, единогласно приняла резолюцию «О ситуации в Нагорном Карабахе и необходимости мира на Южном Кавказе».
-
2025-07-19 15:25
Азербайджанская диаспора в Подмосковье, вероятно, будет расформирована – об этом в разговоре с Газетой.Ru сообщил бывший руководитель организации Эльшан Ибрагимов. По его словам, в текущих условиях желающих заниматься деятельностью диаспоры практически не осталось.
-
2025-07-19 15:19
Запад не сможет обеспечить безопасность Армении и дать ей какие-либо гарантии, заявил РИА Новости глава Союза армян России Ара Абрамян.
-
2025-07-19 14:42
Бывший министр иностранных дел Армении Вардан Осканян на своей странице в Facebook прокомментировал последние международные события, связанные с Нагорным Карабахом, а также недавние заявления премьер-министра Никола Пашиняна.