Մարուքյան․ Եթե ադրբեջանցի զինվորների քանակը շատանա, ի՞նչ ընտրությունների մասին է խոսքը գնալու
Մեր դիրքորոշումը միանշանակ է, Ադրբեջանի զորքերը պետք է դուրս գան ՀՀ տարածքից: Այս մասին «Լուսավոր Հայաստան» կուսակցության 3-րդ համագումարին հայտարարեց կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը:
«Ինչ վերաբերում է սահմանային խնդիրներին, ապա այո, դրանք կարող ենք քննարկվել ապագայում, բայց դրանք չեն կարող քննարկվել բռնության, սպառնալիքի, զենքի, ուժի, ներքո: Մեզ առաջարկում են` ինքնաձիգը դնել մեր գլխին և մեր գլխին դրած քննարկել, թե սա մեր սահմանն է, թե ձեր սահմանն է: և ամբողջ աշխարհով մեկ մենք աղաղակում ենք, տեղեկացնում ենք, մեր գործընկերներին իրազեկում ենք, որ չի կարող լինել մի իրավիճակ, որ ինքնաձիգը մեր գլխին դնեն և մեզ ասեն, թե եկեք քննարկենք, թե որս որտեղ ենք կանգնելու: Չի կարող նման բան լինել: Բնականաբար միջազգային հանրության և մեր դիվանագիտության միջոցով պետք է նրանց ճնշել, որ մեր տարածքից դուրս գան: Կրակելը միշտ էլ կա, այն վերջին հանգրվանն է: Մենք նոր ենք դուրս եկել շատ ծանր պատերազմից, որտեղ կենաց-մահու կռիվ է տրվել: Բայց հիմա պետք է այնպես անել, որ առանց կրակելու, դիվանագիտությամբ մեր թշնամուն դուրս հրավիրենք ՀՀ պետական սահմաններից»,-ասաց նա:
Էդմոն Մարուքյան խոսքով` մենք մեր թշնամուն լավ գիտենք, բայց լավ չգիտենք ներքին թշնամուն` ատելությանը. «Երկիրը բաժան-բաժան է արված, մեր հասարակությունը լցված է ատելությամբ մեկը մյուսի նկատմամբ: այդ ատելությունը երկար ժամանակ քարոզվում է, այդ մասին խոսել ենք, մերժում ենք և մերժելու ենք և այս ամբողջ ընտրական պրոցեսը ըստ էության գնում է նորից նույն հունով, այսինքն` իրար ատել, իրար բաժանել, իրար թուլացնել և թշնամու դեմ կանգնել իրարից մասնատված և թուլացած: Մենք մի թշնամի ունենք, որը մտել է ՀՀ տարածք»:
Անդրադառնալով դեմարկացիայի և դելիմիտացիայի մասին հանրությունից գաղտնի պահվող փաստաթղթին, Մարուքյանը շեշտեց, որ պրոցեսներ են ընթացել առանց ժողովրդի իմացության:
«Մենք հրավիրել ենք արտահերթ նիստ, որպեսզի գան, պատասխան տան` ինչ են քննարկում, ինչ են պայմանավորվում: Առաջարկել ենք ԱԺ-ն ընդունի փաստաթուղթ, ըստ որի երկրի ղեկավարը չի կարող ընդունի փաստաթուղթ, որը կվերաբերի մեր սահմաններին, մարդու իրավունքներին, որը քաղաքական, ռազմական բնույթ կունենա և այդ փաստաթուղթը չի վավերացվի ՀՀ խորհրդարանի կողմից: և ինչ, այդ հայտարարությունը խորհրդարանում տապալվեց և մեզ հաջողվեց, գոնե նվազագույնը քննարկման առարկա դարձնել և տեղեկություններ ստանալ, բայց այդ տեղեկությունները ավելի մտահոգիչ դարձան մեզ համար, ավելի շատ հարցեր առաջացրեցին, քան մենք ունեինք մինչ այդ նիստը գումարելը: Ես երբևէ չեմ հիշում, որ Ադրբեջանի նախագահը, կամ որևէ պաշտոնատար անձ ասի, որ Ադրբեջանի հանրապետությունում կան Խորհրդային Հայաստանի տարածքներ, ինչու ենք մենք այդ մասին խոսում, անհասկանալի է: Իմացեք, որ այս մասով իրավիճակը շատ ծանր է և եթե իրավիճակը խորանալու է, ես չեմ բացառում, որ ոչ մի ընտրություն էլ տեղի չունենա: Եթե ադրբեջանցի զինվորների քանակը շատանա, ի՞նչ ընտրությունների մասին է խոսքը գնալու, ի՞նչ ընտրությունից ենք խոսելու»:
Մարուքյանի խոսքով` ընտրապայքարը տեղի է ունենալու հետևյալ ձևով` մի կողմն ասելու, որ նախկիններն են գալու, իսկ մյուս կողմն ասելու է, որ հեղափոխությունը վատ էր, որ եղավ, դրանից հետո պատերազմ եղավ, պարտություն եղավ:
«Այս ընտրությունը լինելու է միջանկյալ մի բան, և ներկա ճգնաժամը չի հանգուցալուծվելու, որպեսզի ճգնաժամը հանգուցալուծվի, ես առաջարկել եմ բոլոր նախկին նախագահներին մի կողմ քաշվել և չմասնակցել ընտրություններին»,-ասաց նա` հավելելով, որ բացի նախկինից և ներկայից կա նաև այլընտրանք և դա իրենց ուժն է, տեղեկացնում է News.am-ը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-05 11:59
У Пашиняна что ни инициатива – то калька его собственной ущербной, искалеченной психики.
-
2025-06-05 11:57
Армянские компании "Лейя" и "Роялсис Энджиниринг" передадут в дар государству детали и инвентарь для авиационной техники.
-
2025-06-05 11:55
Музей военной истории "Мать Армения" будет включен в состав Музея истории Армении. Соответствующее постановление было принято на заседании правительства республики в четверг.
-
2025-06-05 11:53
Федеральная служба безопасности России заявила, что неправительственная организация "Британский совет" занималась сбором информации о ситуации в стране в условиях специальной военной операции. ФСБ также рекомендует дружественным государствам пресечь деятельность этой структуры на своей территории.