Последние новости

Ադրբեջանը բանակցությունների արդյունքում վերադարձրել է սահմանն անցած 37 անասուն

Բանակցությունների արդյունքում ադրբեջանական կողմը վերադարձրել է սահմանն անցած՝ Արավուսի բնակիչների խոշոր եղջերավոր անասուններից 37-ը: Այս մասին News.am-ը տեղեկանում է Տեղի համայնքապետարանից:

«Տեղ համայնքի Արավուս բնակավայրից 42 խոշոր եղջերավոր անասուն անցել էին թշնամու ձեռքը։ Այսօր, վաղ առավոտից ՌԴ խաղաղապահների, համայնքի ղեկավար Ներսես Շադունցի, Առաջին բանակային կորպուսի հրամանատարի, Արավուս գյուղի վարչական ղեկավար Արգամ Հովսեփյանի կողմից իրականացված բանակցությունների արդյունքում 37 անասունը վերադարձվել է գյուղ։ Մյուս 5֊ի համար բանակցությունները շարունակվում են»,- ասված է համայնքապետարանի ֆեյսբուքյան էջում տեղադրված հայտարարության մեջ:

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ