Արա Աբրահամյանը ընտրություններին կմասնակցի «Ալյանս»-ի հետ դաշինքով
«Մեր տունը Հայաստանն է» կուսակցության հիմնադիր, Ռուսաստանի հայերի միության նախագահ, ՅՈՒՆԵՍԿՕ-ի բարի կամքի դեսպան Արա Աբրահամյանը կոչ է անում համախմբվել առողջ քաղաքական ուժերին առաջիկա արտահերթ ընտրություններին միասին մասնակցելու համար։ Նա այս մասին ասել է մայիսի 23-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ։
«Մեր հայրենիքը համակարգային ճգնաժամ է ապրում՝ չեմ կարող բառերով արտահայտել։ Հիմա այս ավելի քան տասն օրը գտնվում եմ Հայաստանում։ Իմ պատկերացումը մի փոքր ուրիշ էր, և տեսա, որ ճգնաժամը շատ խորն է։ Ճգնաժամի պայմաններում որ մենք փորձում ենք անցկացնել ընտրություններ՝ իմիտացիա է, որպեսզի ավելի խորացնենք այն, ավելի բարդացնենք իրավիճակը։ Այս ճգնաժամային իրավիճակին հասցրել են բոլոր մեր իշխանությունները՝ սկսած առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանից վերջացրած այսօրվա իշխանություններից»,- ասել է Աբրահամյանը։
Աբրահամյանը կոչ է անում համախմբել և միասին ճանապարհային քարտեզ գծել ճգնաժամային իրավիճակից դուրս գալու համար՝ միաժամանակ, նշելով, որ չի պատրաստվում որևէ պաշտոն զբաղեցնել, այլ ուղղակի ցանկանում է օգնել։
«Մի քանի կուսակցությունների և հասարակական կազմակերպությունների հետ բանակցում ենք, դեռ ժամանակ կա, շուտով կասենք։ Սակայն մենք արդեն իսկ որոշում ենք կայացրել «Ալյանս» կուսակցության հետ մասնակցել ընտրություններին»,- հավելել է Աբրահամյանը։
Նրա խոսքով՝ բոլոր իշխանությունների կառավարման արդյունքը պետական արտաքին քաղաքականության բացակայությունն է։
«Ռուսաստանը մեր ռազմավարական դաշնակիցն է, մեր գլխավոր գործընկերը, և մենք կզարգացնենք համագործակցությունը։ Դրա հետ մեկտեղ, մենք պետք է փոխշահավետ հարաբերություններ ունենանք տարբեր՝ մեծ ու փոքր երկրների հետ»,- ասել է Աբրահամյանը, տեղեկացնում է News.am-ը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-07 12:45
В эфире Alpha News политолог, эксперт Фонда стратегической культуры Андрей Арешев прокомментировал армяно-российские отношения и подчеркнул, что в Армении есть связанные с властью силы, которые делают ставку на деградацию отношений.
-
2025-06-07 11:10
Федеральный апелляционный суд постановил, что президент США Дональд Трамп может не допускать журналистов в Овальный кабинет, на борт самолета Air Force One и другие «ограниченные помещения» на основании их редакционных решений, сообщает Bloomberg.
-
2025-06-07 11:08
Кандидатом в премьер-министры от бывшей правящей Республиканской партии Армении (РПА) в процессе импичмента Николу Пашиняну станет зампредседателя партии Армен Ашотян, пишет газета «Грапарак» со ссылкой на источники.
-
2025-06-07 11:07
Российский сенатор Александр Карелин надеется, что Армения и Россия смогут пережить неурядицы и жить в атмосфере добрососедства и взаимопонимания. Об этом он сказал Sputnik Армения в кулуарах 10-го армяно-российского межрегионального форума в Ереване.