Պաշտպանության նախարարությունը հայտարարություն է տարածել
ՀՀ պաշտպանության նախարարությունը, դեռ ամիսներ առաջ, քննարկումներ է ունեցել իրանցի գործընկերների հետ, որոնց արդյունքում լուրերը, թե Իրանում կարող են հայ զինծառայողներ գտնվել, չեն հաստատվել: Այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ ՊՆ-ն, տեղեկացնում է News.am-ը:
«Ինչպես նախօրեին, տարբեր լրատվամիջոցների հարցումներին ի պատասխան մեկնաբանել էր պաշտպանության նախարարությունը, Հայաստանի Հանրապետության պաշտպանական գերատեսչությունը չի տիրապետում որևէ տվյալի` Իրանի Իսլամական Հանրապետությունում գեթ մեկ հայ զինվորականի գտնվելու վերաբերյալ:
Այսօր, անդրադառնալով որոշ լրատվամիջոցներով տարածվող` ԻԻՀ-ում 160 հայ զինվորականի գտնվելու վերաբերյալ տեղեկություններին, հայտարարություն է տարածել ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանությունը, որում, մասնավորապես, ասվում է.
«Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանությունը հերքում և կեղծ ու անհիմն է համարում որոշ հայկական լրատվամիջոցներում շրջանառվող լուրերը, թե Իրանում է գտնվում 160 հայ զինվոր, և իրանական կողմը նրանց վերադարձնելու համար նախապայմաններ է ներկայացրել»:
Հավելենք, որ խնդրի վերաբերյալ ՀՀ պաշտպանության նախարարությունը, դեռ ամիսներ առաջ, քննարկումներ է ունեցել իրանցի գործընկերների հետ, որոնց արդյունքում լուրերը, թե Իրանում կարող են հայ զինծառայողներ գտնվել, չեն հաստատվել»:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-19 13:10
Пожар произошел в многоквартирном доме в Абовяне (Котайкская область), в результате чего 100 человек были эвакуированы. Об этом сообщает сайт криминальной хроники shamshyan.com.
-
2025-07-19 13:08
Евросоюз ввел санкции против российского кинорежиссера Карена Шахназарова, следует из опубликованного в официальном журнале ЕС документа.
-
2025-07-19 13:05
Президент переходного периода Сирии Ахмед аш-Шараа объявил о всеобъемлющем прекращении огня в стране. Об этом, как передает SANA, говорится в заявлении президентской администрации Сирии.
-
2025-07-19 11:55
В Сюникской области показатель бедности традиционно остается самым низким в Армении. Об этом заявил генеральный директор Зангезурского медно-молибденового комбината (ЗММК) Роман Худолий, выступая на городском стадионе Каджарана по случаю Дня горняка и металлурга.