Վրացի ակտիվիստները պահանջում են խզել պայմանագիրը թուրքական ընկերության հետ
Ըստ «Նամախվան» հիդրոէլեկտրակայանի կառուցման դեմ շարժման կազմակերպիչներից մեկի՝ Վարլամ Գոլեթիանիի, եթե բողոքի ակցիայի մասնակիցների պահանջները վաղը ժամը 12:00-ին չբավարարվեն, Վրաստանի մայրաքաղաքը կաթվածահար կլինի, գրում է «Գրուզիա օնլայն»-ը:
«Եթե վաղը ժամը 12:00-ին մեր պահանջների մասով որոշում չկայացվի, ապա մենք ամբողջովին կաթվածահար կանենք մայրաքաղաքը, ոչ ոք չի կարողանա ոչ մի տեղ գնալ: Դա անելու համար մենք պետք է պահպանենք մարդկանց մեծ թիվը, և կարևոր է, որպեսզի նույնիսկ ավելի շատ մարդիկ մեզ միանան, քան այսօր այստեղ հավաքված են: Ուստի, եթե կարծում եք, որ առաջնայինը ժողովրդի կամքն ու ցանկությունն է, ապա մենք պետք է այս պայքարը տանենք մինչև վերջ և պատասխանատվության ենթարկենք բոլոր հանցավոր գործողությունների համար, որոնց ստեղծողն ու հեղինակն այս դեպքում կառավարությունն է»,- ասել է Վարլամ Գոլեթիանին: Ըստ Գոլեթիանիի` կառավարությունը պետք է դադարեցնի պայմանագիրը «Էնկա»-ի հետ և մորատորիում հայտարարի էներգետիկայի ոլորտում:
Նշենք, որ այսօր մի քանի հազար բնապահպան ակտիվիստ հավաքվել էր Թբիլիսիի կենտրոնում՝ Հանրապետության հրապարակում, բողոքելով Ռիոնի գետի կիրճում գտնվող «Նամախվանի» հիդրոէլեկտրակայանի կառուցման դեմ: Ցուցարարները սկսել էին նախապատրաստվել ցույցին վաղ առավոտյան:
Մարդիկ ավտոմեքենաներով սկսել էին Թբիլիսի գալ Իմերեթիի ծայրամասերից, որտեղ կառուցվում է հիդրոէլեկտրակայանը: Ցուցարարները կարծում են, որ հիդրոէլեկտրակայանը հնարավոր չէ կառուցել, քանի որ դա վնասում է շրջակա միջավայրին և անուղղելի վնաս կհասցնի Ռիոնի կիրճին: Նրանք նաև պնդում են, որ իշխանություններն ամբողջ կիրճը փոխանցել են թուրքական «Էնկա» ընկերությանը, սակայն կառավարությունը բազմիցս հայտարարել է, որ ներդրողին որոշակի տարածք է փոխանցվել ժամանակավոր օգտագործման համար, տեղեկացնում է News.am-ը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-17 08:02
В Армению в январе-мае 2025 года прибыли 691 882 туриста, что на 73 562 человека меньше, чем за аналогичный период 2024 года. Это следует из данных, обнародованных Комитетом по туризму Армении.
-
2025-06-17 07:59
На фоне обострения напряженности между Израилем и Ираном Индия начала эвакуацию своих граждан из зон повышенного риска в Иране и активно рассматривает варианты эвакуации через территорию Армении. Об этом пишет The New Indian Express.
-
2025-06-17 07:56
Президент США Дональд Трамп заявил, что в текущей эскалации между Израилем и Ираном преимущество на стороне Израиля. По его словам, Тегеран "не побеждает в этой войне", и единственным выходом из конфликта является начало немедленных переговоров. Такое заявление он сделал во время встречи с премьер-министром Канады Марком Карни на полях саммита G7. Его слова приводит РИА Новости.
-
2025-06-17 07:55
В июне 2025 года 78 из 80 партий срезанных цветов, поставленных из Армении в Россию, не прошли карантинный фитосанитарный контроль в местах назначения. Об этом сообщает Россельхознадзор на своем официальном сайте.