Ռոբերտ Քոչարյանը հանդիպել է «Հայաստան» դաշինքի՝ Արմավիրի մարզի ակտիվի հետ
Երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը մայիսի 24-ին հանդիպում է ունեցել դաշինքի՝ Արմավիրի մարզի ակտիվի հետ, տեղեկացնում է Hetq.am-ը։
«Հայաստան» դաշինքի տարածած հաղորդագրության համաձայն՝ անդրադարձ է կատարվել հարցերի լայն շրջանակի։ Որպես հիմնականում գյուղատնտեսությամբ զբաղվող մարզ, հարցերի մի մասը վերաբերել է ոլորտի հեռանկարներին։ Ռոբերտ Քոչարյանն ասել է, թե ինչպես է պատկերացնում գյուղատնտեսական խնդիրների լուծումը՝ գյուղատնտեսության սուբսիդավորման ծավալն էականորեն պետք է մեծանա, ոռոգման ջրի սակագինը դառնա սիմվոլիկ, գյուղացին պետք է չունենա պարարտանյութերի, ոռոգման ջրի, առավել ևս՝ արտադրանքի սպառման խնդիր։
Անդրադարձ է կատարվել բանակի մարտունակության բարձրացմանը, Հայաստանի ու Արցախի անվտանգությանը, գերիներին, կրթական քաղաքականությանն ու այլ հարցերի։
«Ի՞նչն է ինչ-որ տեղ հեշտացնում մեր աշխատանքը․ առաջին հերթին այն, որ այս իշխանությունը չի կատարել ոչ մի խոստում, իրականում չկա որևէ կետ, որ այս ինշխանությունը կարող է վերցնել և թմբկահարել, որ խոստացել և արել ենք։ Զրոյական արդյունք։ Մարդիկ, որոնք հեղինակություն են վայելում իրենց շենքում բակում, ուղղակի չկան։ Մարդիկ, որոնք համակերպվել են ուսապարկ լինելու հետ, պետք է համոզեն երկրի քաղաքացիներին, որ երկրի ապագան հուսալի ձեռքերում է։ Չեմ կարծում, որ սա որևէ հեռանկար ունի իրենց համար։ Եվ իհարկե՝ այս պատերազմի աղետալի հետևանքները։
Այսպես այս պատերազմը չպետք է ավարտվեր։ Սա իմ խորին համոզմունքն է, և սրա համար մարդիկ պետք է պատասխանատվության ենթարկվեն։
Ի՞նչն է դժվարացնում մեր աշխատանքը․ այս մարդիկ սրբություն չունեն, այս մարդիկ ստելու հետ որևէ խնդիր չունեն՝ խղճի, գիտակցության, հայրենասիրության։ Այս մարդիկ համադրելի չեն իշխանական կառույցում դերակատար լինելու հետ»,- ասել է Ռոբերտ Քոչարյանը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-07 17:39
Фракция «Честь имею» Национального собрания представила предложение о выражении недоверия премьер-министру и в качестве кандидата на пост премьер-министра выдвинула члена Совета РПА, руководителя общины Масис Давида Амбарцумяна.
-
2025-06-07 15:17
Турецкая полиция задержала группировку из 20 человек, обвиняемых в краже более 1,1 миллиарда турецких лир (29 миллионов долларов) со счетов иностранных туристов, отдыхавших на турецких курортах, передает госагентство Anadolu.
-
2025-06-07 15:14
Более 14 тыс человек пострадали в первый день Курбан-байрама, получив ранения во время закалывания жертвенных животных, сообщил в X министр здравоохранения страны Кемаль Мемишоглу.
-
2025-06-07 15:13
Кандидат в премьер-министры от фракции Национального собрания «Честь имею» Давид Амбарцумян пишет: