Последние новости

ՊՆ․ Զինվորը մահացել է զենքի օգտագործման կանոնների խախտման հետևանքով

ՀՀ պաշտպանության նախարարությունը տեղեկացնում է, որ այսօր, ժամը 17:40-ի սահմաններում ժամկետային զինծառայող, շարքային Մկրտիչ Հովհաննեսի Հովհաննիսյանը մահացու վիրավորում է ստացել։

«Ըստ նախնական տվյալների` զենքի օգտագործման կանոնների խախտման հետևանքով արձակված կրակոցից է զինվորը մահացել»,–նշված է հաղորդագրության մեջ։

Մկրտիչ Հովհաննիսյանը ծնվել է 2002 թվականին, նա բանակ է զորակոչվել այս տարի` առաջին զորակոչին, Շիրակի զինկոմիսարիատին։

Կատարվում է քննություն, տեղեկացնում է Sputnik Armenia:

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ