Առուշանյան․ ՀՀ ներխուժած ադրբեջանցի զինվորականներին հնարավոր է հետ շպրտել
Արդեն 3 օր է` Սև լճի հատվածում կամավորական ջոկատները վերահսկողությունը ամբողջովին հանձնել են բանակին։ Տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանը։
«Այս պահին կամավորական ջոկատների օգնության կարիքը չկա։ Մեզ` կամավորներիս, չեն ասել` իջեք։ Այդ ես եմ բոլորին ասել, որ խնդիրը կատարված է, մեր տեղը համալրված է` էլ իմաստ չկա մնալու, արդեն իրար գլուխ պետք է կանգնենք։ Հարկ լինի, մի քանի մետրի վրա է, նորից կգնանք»,- ասաց նա։
Կանոնավոր բանակը Սև լճի երկայնքով վերահսկում է իրավիճակը, որ թշնամու զինուժը նորից առաջխաղացման փորձ չանի։ Վերջին շրջանում բանակի հասցեին ավելացող քննադատություններն Առուշանյանն անտեղի է համարում։ Ասում է` մեր զինծառայողները փայլուն կատարում են իրենց առաջ դրված խնդիրը, այլ հարց է, որ պետությունը չի ուզում կանգնել բանակի կողքին։
«Արձանագրենք, որ պետությունը արհամարհում է, պետությունը իր տեղում չէ, բանակի կողքին չի կանգնում, բայց փառք ու պատիվ մեր տղաներին` մեր զինվոր եղբայրներին, մեր կորպուսի ծառայողներին։ Ամեն մեկն իր տեղում է։ Ծովի մակարդակից 3000 մետր բարձրության վրա այս եղանակային պայմաններում մեկ ժամ մնալն արդեն իսկ մեծ հերոսություն է»,- նշեց Առուշանյանը։
Նրա խոսքով` եթե պետությունը հրաժարվում է սեփական պարտականությունները կատարել` պետականության համար օրհասական պահին ազգը պետք է բանակ դառնա և որպես մեկ միասնական միավոր ամեն մեկն իր ներդրումն ունենա հայրենիքի ու մեր երկրի սահմանների պաշտպանության գործում։
«Պայմանական օրինակ եմ բերում։ Մենք կարող ենք ամեն մեկս մեզ համար մեկ ամիս հագուստ չառնել և այդ գումարով բանակում ծառայողի համար գոնե մեկ քնապարկ առնել, կամ, եթե պետք է տանը նստած ստատուս գրեն, թող քնապարկ վերցնեն, գան սահման, մենակ քննադատելով չէ»,- հավելեց Գորիսի համայնքապետը։
Առուշանյանի կարծիքով` հնարավոր է Հայաստանի պետական սահմանը մի քանի ուղղություններով հատած ադրբեջանցի զինվորականներին ամբողջովին հետ շպրտել, նույնիսկ արցախյան վերջին պատերազմում կորցրածի մի մասը հետ բերել, եթե Փաշինյանի թիմը չվերարտադրվի, եթե ՀՀ-ի անունից բանակցողը փոխվի։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-04-28 19:42
Человеческая халатность стала причиной взрыва в порту Шахид-Раджаи, который находится в 15 км от города Бендер-Аббаса на юге Ирана. К текущему моменту удалось установить виновных, расследование продолжается, сообщил 28 апреля министр внутренних дел республики Эскандер Моамени.
-
2025-04-28 19:40
Адвокаты Рубен Меликян и Вараздат Арутюнян представили прокурору ходатайство о возбуждении уголовного дела против силовиков, избивших активиста Самвела Варданяна после его задержания в апреле 2024 года. Об этом «Инициатива пяти правозащитников» сообщила в Facebook.
-
2025-04-28 19:37
Поскольку у нас есть организация-победитель для Котайкской области, она должна обслуживать населенные пункты области, а транспорт Еревана должен быть выведен. Об этом заявил на встрече с жителями сел Касах и Прошян 28 апреля заместитель министра территориального управления и инфраструктур Армении Армен Симонян.
-
2025-04-28 19:36
Военное вторжение Индии неизбежно, заявил министр обороны Пакистана Хаваджа Мухаммад Асиф.