Последние новости

157 նոր դեպք․ Վարակվածների թիվը դարձավ 222 139

Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 157-ով և դարձել 222 139: Տեղեկությունը հայտնում է Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։

Այս պահին փաստացի բուժում է ստանում 5 028 մարդ, կատարվել է 1 065 211 թեստավորում, առողջացել են վարակվածներից 211 634-ը: Գրանցվել է մահվան 4 400 դեպք (+6)։ Կորոնավիրուսով վարակված, բայց այլ պատճառով մահացածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 2-ով և դարձել 1 077, տեղեկացնում է Sputnik Armenia-ն։

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ