Последние новости

Ռոբերտ Քոչարյանի և Արմեն Գևորգյանի գործով դատական նիստը

Երևանի առաջին ատյանի դատարանի Շենգավիթի նստավայրում կշարունակվի Հայաստանի առաջին նախագահ Ռոբերտ Քոչարյանի և նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի գործով նիստը: Նախորդ նիստերը հետաձգվել էին Գևորգյանի հիվանդության և անձամբ դատավոր Աննա Դանիբեկյանի բացակայության պատճառով:

Ավելի վաղ Գևորգյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը դատարանին խնդրել էր մայիսի 25-ին նիստ չնշանակել, քանի որ մինչ այդ իր պաշտպանյալը կարող էր չապաքինվել: Դատավորն անտեսեց խնդրանքը և նիստը հետաձգեց մինչև հունիսի 4-ը: Դեռ հայտնի չէ` նիստը կկայանա, թե ոչ, տեղեկացնում է News.am-ը:

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ