Последние новости

Լավրովը` Պուտինի և Բայդենի գագաթնաժողովի մասին

Մոսկվան դրական է վերաբերվում նախագահներ Վլադիմիր Պուտինի և Ջո Բայդենի հանդիպման ԱՄՆ առաջարկին, որոշումը կհրապարակվի հնարավորիս շուտ։ Այս մասին, Ria-ի հաղորդմամբ, երեքշաբթի ասաց ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:

«Մենք դրական գնահատեցինք հանդիպում անցկացնելու ԱՄՆ նախագահ Բայդենի առաջարկը: Երկար չի մնացել սպասելուն, և մեր վերջնական դիրքորոշումը կհայտարարվի շատ մոտ ապագայում», - ասել է Լավրովը՝ Մալթայի արտգործնախարարի հետ բանակցություններից հետո կայացած մամուլի ասուլիսում:

Պուտին-Բայդեն առաջին հանդիպման հնարավոր վայր է նշվում Շվեյցարիան, տեղեկացնում է Panorama.am։

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ