Последние новости

ՌԴ և ԱՄՆ նախագահների հանդիպումը տեղի կունենա Ժնևում՝ հունիսի 16-ին

Ռուսաստանի և Միացյալ Նահանգների նախագահների հանդիպումը տեղի կունենա Ժնևում` հունիսի 16-ին, հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը:

«Ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հունիսի 16-ին Ժնևում բանակցություններ կվարի ԱՄՆ նախագահ Ջոզեֆ Բայդենի հետ:

Նախատեսվում է ռուս-ամերիկյան հարաբերությունների հետագա զարգացման վիճակի և հեռանկարների, ռազմավարական կայունության խնդիրների, ինչպես նաև միջազգային օրակարգի արդիական թեմաների, ներառյալ կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարում փոխգործակցության և տարածաշրջանային հակամարտությունների կարգավորման քննարկում»,- նշվում է հայտարարության մեջ, տեղեկացնում է News.am։

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ