ԼՀԿ-ն հորդորում է դիմել ՄԱԿ-ի ԱԽ-ին
«Լուսավոր Հայաստան» կուսակցությունը հայտարարություն է տարածել, որում հորդորում է ՀՀ արտաքին գործերի նախարարությանը անհապաղ դիմել ՄԱԿ-ի անվտանգության խորհրդին` Ադրբեջանի իրականացրած ագրեսիայի և Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության խախտմամբ միջազգային խաղաղության և անվտանգության սպառնալիքի առաջացման հիմքով։
ԼՀԿ–ն արձանագրում է, որ Ադրբեջանի զինված ուժերը 2021թ. մայիսի 12–ից խախտել են ՀՀ տարածքային ամբողջականությունը, կիրառել սպառազինություն ու առ այսօր դուրս չեն գալիս` շարունակելով բռնազավթված պահել ՀՀ ինքնիշխան տարածքը։
«Ադրբեջանը նաև հրահրում է զինված բախում, որի հետևանքով այսօր՝ մայիսի 25–ին, սպանվել և վիրավորվել են Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ծառայողներ»,– ասված է հայտարարության մեջ։
ԼՀԿ–ն նշում է, որ ՄԱԿ–ի կանոնադրության համաձայն` ՄԱԿ–ի անվտանգության խորհուրդը նման դեպքերում իրավասու է հետաքննել ցանկացած վեճ կամ իրավիճակ, որը կարող է հանգեցնել միջազգային լարվածության, որոշելու համար` արդյո՞ք տվյալ վեճի կամ իրավիճակի շարունակվելը վտանգում է միջազգային խաղաղությունն ու անվտանգությունը։
Բացի այդ, անվտանգության խորհուրդը որոշում է խաղաղության ցանկացած վտանգման, խաղաղության խախտման կամ ագրեսիայի ակտի առկայությունը և հանձնարարականներ ներկայացնում կամ վճռում, թե ինչ միջոցներ պետք է ձեռնարկվեն միջազգային խաղաղության ու անվտանգության պահպանման կամ վերականգնման համար։
«Լուսավոր Հայաստան» կուսակցությունը հայտնում է, որ հայտարարությունը բաց է բոլոր քաղաքական ուժերի ստորագրման համար, տեղեկացնում է Sputnik Armenia-ն։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-18 10:05
Ученые обнаружили давно исчезнувший ландшафт, который сохранялся под покровом антарктических льдов в течение 30 миллионов лет. Эрозия, вызванная древними реками, по-видимому, привела к образованию больших плоских поверхностей подо льдом в Восточной Антарктиде между 80 и 34 миллионами лет назад.
-
2025-07-18 09:59
"Будущее, построенное вокруг оси России и Ирана как основных игроков региональной безопасности, нестабильно и нежелательно, в том числе для правительств Армении и Азербайджана".
-
2025-07-18 05:27
Адвокат Заруи Постанджян сообщила, что судья по делу Лианы Арутюнян принял решение о ее отстранении.
-
2025-07-18 05:24
Президент Турции Реджеп Эрдоган назвал Израиль террористическим государством после ударов ЦАХАЛ по сирийским правительственным объектам.