Հայաստանը չի բացառում, որ ՀԱՊԿ-ին կդիմի նաև պայմանագրի 4-րդ հոդվածով
Հայաստանը չի բացառում, որ ՀԱՊԿ–ին կդիմի նաև պայմանագրի 4-րդ հոդվածով։ Այսօր Հայաստանի hանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել է ՀՀ անվտանգության խորհրդրի քարտուղար Արմեն Գրիգորյանը։
«ՀԱՊԿ–ը պարտավորություն ունի նաև առաքելություն ուղարկելու հակամարտության գոտի կամ ստեղծված իրավիճակում տվյալ պետության տարածք, որպեսզի առաքելությունը գնահատական տա։ Մենք հույս ունենք, որ ՀԱՊԿ–ը առաքելություն կուղարկի»,– ասաց Գրիգորյանը։
ԱԽ քարտուղարը հայտնեց, որ սահմանին այսօր գրանցված ցավալի միջադեպը վկայում է, որ ՀԱՊԿ–ը պարտավոր է արագացնել գործընթացը։
«Ճգնաժամը խաղաղ և դիվանագիտական ճանապարհներով լուծելու ուղիները սպառվում են, և ՀԱՊԿ-ին 4-րդ հոդվածով դիմելու իրավիճակ է ստեղծվում»,– ասաց Գրիգորյանը։
Նշենք, որ պայմանագրի 4-րդ հոդվածում գրված է` եթե մասնակից պետություններից մեկը ենթարկվի ագրեսիայի որևէ պետության կամ պետությունների խմբի կողմից, դա կդիտվի որպես ագրեսիա պայմանագրի բոլոր մասնակից պետությունների նկատմամբ, տեղեկացնում է Sputnik Armenia-ն:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-10 11:28
Никол Пашинян начинает очередную сенсационную кампанию, на этот раз против Армянской апостольской церкви и Католикоса всех армян. Об этом пишет газета «Жоховурд», развивая тему.
-
2025-06-10 11:27
Лицо, провалившее взятые на себя обязательства по Конституции, правительственной и предвыборной программам, не осуществившее ни одной серьёзной реформы или не доведшее их до конца, теперь рассуждает о нравственности и преобразованиях в Церкви.
-
2025-06-10 11:14
Иран сорвал попытку создания "Зангезурского коридора", заявил советник Верховного лидера ИPИ по международным делам Али Акбар Велаяти, сообщает Tasnim.
-
2025-06-10 11:13
Азербайджан и Турция проведут совместные учения в Нахичевани.