ԱՐԴՇԻՆԲԱՆԿԸ «ՕԼԻՄՊԻԿՈՍ» ԱՆԻՄԱՑԻՈՆ ԼԻԱՄԵՏՐԱԺ, ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ՆՈՐ ՖԻԼՄԻ ԳՈՐԾԸՆԿԵՐՆ Է
Արդշինբանկը դարձել է հայկական նոր, լիամետրաժ, անիմացիոն «Օլիմպիկոս» ֆիլմի գործընկերը: Ֆիլմը ստեղծվել է «Սահակյանց անիմացիոն ստուդիայի» և «Շարմ Հոլդինգ» ընկերության կողմից:
«Օլիմպիկոսը» Արշակունի տոհմի հայոց թագավոր Վարազդատի մարզական արկածների մասին է, ով 394 թվականին դարձավ բռնցքամարտի օլիմպիական չեմպիոն՝ ստանալով «Օլիմպիկոս» պատվավոր կոչումը: Ֆիլմը հիմնված է պատմական փաստերի վրա. օլիմպիական խաղերի թանգարանում, որը գտնվում է Հունաստանի Օլիմպիա քաղաքում, պահպանվել է Օլիմպիական խաղերում հաղթանակած մարզիկների անուններով հնագույն մարմարե հուշատախտակը: Սահակյանցների ընտանիքն այս պատմական դրվագը ներկայացնում է իր մեկնաբանությամբ՝ կատակերգության ժանրում:
Արդշինբանկի վարչության նախագահ Արտակ Անանյանի վկայությամբ՝ «Օլիմպիկոս» անիմացիոն ֆիլմի գործընկեր դառնալու որոշումը պատահական չի կայացվել. «Այս ֆիլմը կամքի ուժի, հաղթանակի ձգտելու, ընտանեկան արժեքների և միասնական ուժի մասին է: Եվ, իհարկե, սպորտի։ Այս գաղափարները շատ համահունչ են այն հիմնական արժեքներին, որոնք հռչակում է նաև Արդշինբանկը։ Միայն համատեղ ջանքերով է հնարավոր հասնել մեծ հաղթանակների, քանի որ մենք ուժեղ ենք միասին:» - նշել է Անանյանը:
Սոցիալական կորպորատիվ պատասխանատվության հիմնական սկզբունքներն ամրագրված են Արդշինբանկի ռազմավարության մեջ: Դրանք ուղղված են հասարակության և պետության համար կարևոր ծրագրերի իրականացման ակտիվ մասնակցությանը, սոցիալական նշանակություն ունեցող ծրագրերի աջակցությանը, ինչպես նաև Հայաստանի մարզերի համամասնական զարգացմանը: Այս համատեքստում Բանկի գործունեության կարևոր ուղղություններից մեկը մշակույթի և սպորտի զարգացմանը նպաստելն է: Արշավն անցկացվում է «Մենք ուժեղ ենք միասին» ընդհանուր կարգախոսի ներքո:
Հիշեցնենք, որ Արդշինբանկը նաև Հայաստանի հանրային հեռուստատեսության եթերում՝ այս ամռանը Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում կայանալիք Օլիմպիական խաղերի հեռարձակման միակ հովանավորն է:
Արդշինբանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական Բանկի կողմից:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-19 11:01
Клиенты Ардшинбанка с vPOS теперь могут активировать мгновенные платежи в своих онлайн-кассах через Apple Pay. Новый сервис стал возможен благодаря национальной платёжной системе Arca и участию специалистов банка.
-
2025-07-18 15:17
Благодаря сотрудничеству между Америабанком и Arca, теперь уже можно совершать платежи через Apple Pay также и на армянских онлайн-платформах. Эта функция активна как для iPhone, так и для других устройств Apple.
-
2025-07-18 10:02
Пока Никол дает бой на информационном поле и перетягивает на себя всеобщее внимание его силовой аппарат действует более мягкими способами, пишет эксперт по информационной безопасности Карен Вртанесян.
-
2025-07-18 08:55
Капанский международный музыкальный фестиваль, проходящий уже третий год подряд, собрал в Армении более 30 всемирно известных музыкантов, при участии которых в Органном зале Капана прошли многожанровые концерты.