Կոպիրկին․ Ռուս-հայկական դաշնակցային հարաբերություններն անայլընտրանքային են
Ռուս-հայկական դաշնակցային հարաբերությունները վերջերս կամ ինչ-ինչ քաղաքական գործիչների ցանկությամբ առաջ եկած ինչ-որ բան չեն։ Մեր հարաբերությունները կոփվել են համատեղ կյանքի և համատեղ զարգացման հարյուրամյակների ընթացքում։ Այս մասին «Ռուսաստանի ռազմավարական դաշնակցի կերպարը արդի հայ հասարակությունում» համաժողովի ժամանակ ասաց Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը, տեղեկացնում է News.am-ը։
Նրա խոսքով՝ այդ հարաբերությունները լիովին կատարում են իրենց դերը նաև այսօր, իսկ Ռուսաստանը և Հայաստանը կապված են շատ սերտ կապերով՝ մարդկային, տնտեսական և այլն. «Մեր հարաբերություններն անայլընտրանքային են։ Մեզ միավորում է չափից ավելի շատ բան։ Եվ դա չպետք է մոռանալ հատկապես այժմ, այս դժվար ժամանակներում, Հայաստանի Հանրապետության կյանքի և զարգացման այս բարդ փուլում։ Այն փորձությունները, որոնց միջով անցնում է հայ ժողովուրդը, լիովին ցուցադրում են մեր դաշնակցային հարաբերությունների որակը»։
Ռուսաստանի դեսպանը կոչ արեց խոստովանել, որ միակ երկիրը, որն այս կրիտիկական իրավիճակում գործնական օգնություն է ցուցաբերել և ցուցաբերում, դա Ռուսաստանն է:
«Մեծ ջանքեր են գործադրվել և գործադրվում հիմա Ղարաբաղը խաղաղ կյանքի վերադարձնելու և դրա հետագա զարգացման համար: Մենք շատ ենք կարևորում այն փաստը, որ հայ բնակչությունն արագորեն հաղթահարում է պատերազմի հետևանքով առաջացած սթրեսը»,- ասաց նա:
Այդ ճանապարհին, նրա խոսքով, լուրջ քայլեր են ձեռնարկվում երկկողմ հարաբերությունների խորացման ուղղությամբ, աշխատանք է սկսվել եռակողմ ձևաչափով, անվտանգության ապահովման գործում կարևոր դեր ունի նաև ռուսական ռազմաբազան: Ռուսաստանը, շեշտեց նա, ակտիվ ջանքեր է գործադրում Սյունիքում իրավիճակը կարգավորելու համար: «Այս բոլոր ասպեկտները ցուցանշական են և ցույց են տալիս մեր մոտեցումը դաշինքի հարցերում»,- ասաց նա:
Նշենք, որ համաժողովը կազմակերպվել էր «Ինտեգրացիա և զարգացում» հետազոտական-վերլուծական կազմակերպության և Եվրասիական փորձագիտական ակումբի կողմից:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-19 15:51
Нижняя палата двухпалатного федерального парламента Бельгии – Палата представителей, единогласно приняла резолюцию «О ситуации в Нагорном Карабахе и необходимости мира на Южном Кавказе».
-
2025-07-19 15:25
Азербайджанская диаспора в Подмосковье, вероятно, будет расформирована – об этом в разговоре с Газетой.Ru сообщил бывший руководитель организации Эльшан Ибрагимов. По его словам, в текущих условиях желающих заниматься деятельностью диаспоры практически не осталось.
-
2025-07-19 15:19
Запад не сможет обеспечить безопасность Армении и дать ей какие-либо гарантии, заявил РИА Новости глава Союза армян России Ара Абрамян.
-
2025-07-19 14:42
Бывший министр иностранных дел Армении Вардан Осканян на своей странице в Facebook прокомментировал последние международные события, связанные с Нагорным Карабахом, а также недавние заявления премьер-министра Никола Пашиняна.