Այվազյանը` Զարիֆին․ Ադրբեջանը փորձում է ստեղծել աշխարհաքաղաքական նոր իրողություններ
Գոտեպնդված անպատժելիության զգացումով՝ Ադրբեջանը փորձում է ստեղծել աշխարհաքաղաքական նոր իրողություններ, որոնք չեն բխում տարածաշրջանային կայունությամբ շահագրգիռ երկրների շահերից։ Նման կարծիք է հայտնել ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանը` Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆի հետ հանդիպմանը։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԳ խոսնակ Աննա Նաղդալյանը` ֆեյսբուքյան գրառմամբ։
Հայտնել ենք, որ Զարիֆն այսօր առավոտյան է ժամանել Հայաստան։
«Աներկբա է, որ Հայաստանի տարածքային ամբողջականության դեմ ուղղված այս ոտնձգությունն ուղիղ հետևանքն է անցած տարվա սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի կողմից Արցախի ժողովրդի ինքնորոշման և կյանքի իրավունքի դեմ սանձազերծված պատերազմի, ինչպես նաև տարածաշրջանային խաղաղությունը վտանգելու Ադրբեջանի գործողությունների ոչ համարժեք միջազգային և տարածաշրջանային արձագանքի»,–ասել է Այվազյանը։
Նրա խոսքով` այս պայմաններում մեր տարածաշրջանային գործընկերների հետ երկխոսությունն առավել քան կարևոր է:
Այվազյանը, անդրադառնալով հայ-իրանական օրակարգին, նշել է, որ այն բավական ընդգրկուն է՝ հիմնված 2 ժողովուրդներին միավորող դարավոր բարիդրացիական հարաբերությունների վրա:
«Մեր միջև բարեկամությունը միջմշակութային երկխոսության և տարբեր կրոնների ու քաղաքակրթությունների՝ կողք կողքի ապրելու լավագույն օրինակ է, որի հիմքը փոխադարձ վստահությունն ու հարգանքն է: Հենց դա է տարածաշրջանում խաղաղության և կայունության հասնելու բանալին»,–ասել է Այվազյանը, տեղեկացնում է Sputnik Armenia-ն։
Նշենք, որ Զարիֆը վերջին անգամ Հայաստան էր այցելել այս տարվա հունվարին, իսկ այս անգամ Հայաստան այցելելուց առաջ երեկ` մայիսի 25–ին, եղել է Ադրբեջանում։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-08-07 16:48
Летняя жара может стать серьёзным испытанием для смартфонов, вызывая перегрев и ускоряя износ их компонентов. Мастер по ремонту техники с платформы «Авито Услуги» Михаил Демидов поделился с «Газетой.Ru» рекомендациями, как защитить устройство в жаркую погоду и избежать поломок. Вот ключевые советы, которые помогут продлить срок службы вашего смартфона.
-
2025-08-05 14:02
Возможное подписание мирного договора между Арменией и Азербайджаном под эгидой США может создать серьезные риски для внешней политики и системы безопасности Армении. Об этом заявил зампредседателя Республиканской партии Армении Армен Ашотян на пресс-конференции во вторник, отвечая на вопрос Sputnik Армения.
-
2025-08-02 00:38
Представляем экспертное мнение по вопросам управления репутацией и связей с общественностью в Армении от Шушан Арутюнян, соучредителя коммуникационной компании AxelMondrian.
-
2025-08-01 19:14
Зампредседателю Республиканской партии Армену Ашотяну изменена мера пресечения - с домашнего ареста на административный надзор. Об этом Sputnik Армения сообщил адвокат Ашотяна Тигран Атанесян.