Լեպյոխին․ Ռուս զինվորականները պատրաստ են կռվել և նույնիսկ զոհվել հանուն Արցախի և Հայաստանի
Ռուսաստանը հսկայական եզակի ռեսուրս է, որն ունի Հայաստանը, բայց չի օգտագործում: Նման կարծիքը հայտնեց ԵԱՏՄ ինստիտուտի տնօրեն Վլադիմիր Լեպյոխինը` ելույթ ունենալով Երևանում ընթացող «Ռուսաստանի ռազմավարական դաշնակցի կերպարը ժամանակակից հայկական հասարակությունում» ֆորումի ժամանակ:
Նրա խոսքով` երբեմն կարելի է հակառակը տեսնել: Փորձագետը հայտարարեց, որ Ռուսաստանում ևս պառակտում կա, և նույնիսկ` իրենց սորոսականները, թուրքական և ադրբեջանական շահերի լոբբիստները, իսկ իշխանությունները բազմաթիվ արտաքին քաղաքական սխալներ են թույլ տալիս: «Սակայն բնակչության ավելի քան 80 տոկոսը Հայաստանին, ինչպես նաև Բելառուսին ամենամոտ դաշնակից է համարում: և դա ակնհայտ է և մենք բոլորս դա տեսնում ենք:
Սա այն հիմնական վկայությունն է, որ քաղաքական բարեփոխումը Հայաստանի և Ռուսաստանի Դաշնության միջև հարաբերությունների ամրապնդում է ենթադրում: Այսօր Ռուսաստանի և Հայաստանի միջև նոր ռազմական դաշինք է ստեղծվում: Կարևոր է, որպեսզի այդպիսի ամուր դաշինքը ձևավորվի նաև տնտեսության և կյանքի այլ ոլորտներում:
Հասկանալի է, որ հասարակության որոշ հատվածի համար ավելի հարմար է ընկերանալ արևմտյան կառույցների, այլ ոչ թե Ռուսաստանի հետ, հատկապես, երբ Արևմուտքը «վճարում է» այդ բարեկամության համար: Թող դա իրենց անձնական գործը լինի: Հիմա մենք խոսում ենք Հայաստանի պետականության մասին: Եվ անձամբ ես առաջին հերթին Ռուսաստանի Դաշնությանն եմ որպես այդ պետականության երաշխավոր տեսնում` Հայաստանի անկեղծ բարեկամներ ռուս ժողովրդի և կառավարության մեջ, ինչպես դա տեղի է ունեցել վերջին 200 տարվա ընթացքում: Արցախում դա արդեն լավ հասկանում են: Եվ կարևոր է, որպեսզի հասկանան նաև Հայաստանում»,- ընդգծեց Լեպյոխինը:
Նա հիշեցրեց արևմտյան ուժային կենտրոնների կողմից մշակված ներառական կապիտալիզմի նախագիծը, որը բացառում է ինքնիշխան պետությունների առկայությունը: «Ուստի Հայաստանն այսօր ընտրություն է կատարում ոչ թե Արևմուտքի և Ռուսաստանի, այլ չգոյության և գոյատևման միջև, որի երաշխավորը կարող է լինել միայն ինքնիշխան Ռուսաստանը»,- եզրափակեց Վլադիմիր Լեպյոխինը, տեղեկացնում է News.am-ը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-12 06:19
Госсекретарь Марко Рубио приказал во вторник посольствам США по всему миру выполнить распоряжение об увольнении всех оставшихся сотрудников Агентства США по международному развитию (USAID), сообщает Associated Press.
-
2025-06-12 06:15
Руководитель парламентской фракции блока «Армения» Сейран Оганян опубликовал подписи всех 28 депутатов фракции о выражении вотума недоверия премьер-министру Армении Николу Пашиняну.
-
2025-06-12 06:11
Действия и заявления действующих властей во главе с премьер-министром Армении Николом Пашиняном, направленные против Армянской Апостольской Церкви и ее служителей, перешли все мыслимые и немыслимые границы. Об этом говорится в совместном заявлении советов Тегеранской и Исфаханской епархий ААЦ.
-
2025-06-12 05:58
Посольство России в Армении выразило соболезнования родным и близким погибших при взрыве жилого дома в Чамбараке (Гегаркуникская область).