Լուկաշենկոն՝ Ryanair-ի ինքնաթիռում ձերբակալված Պրոտասևիչի մասին
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ընդդիմադիր NEXTA թելեգրամյան ալիքի հիմնադիր Ռոման Պրոտասևիչին մեղադրել է Ուկրաինայում մարդկանց սպանության համար։ Այս մասին հաղորդում է Obozrevatel-ը։
Խորհրդարանում ելույթի ժամանակ Լուկաշենկոն հայտարարել է, որ Ryanair ավիաընկերության ինքնաթիռում, որը մայիսի 23-ին արտակարգ վայրէջք է կատարել Մինսկում, ահաբեկիչ է եղել: Նախագահի խոսքով՝ «այդ մասին իմացել են նաև Բելառուսի Հանրապետությունից դուրս»:
«Թող արևմտյան պաշտպանները պատասխանեն, թե որ հատուկ ծառայությունների համար են աշխատել երկու ձերբակալվածները։ Ո՞վ է վճարել տականքին, որը եղբայրական Ուկրաինայում մարդկանց է սպանել»,- ասել է Լուկաշենկոն։
Հիշեցնենք, որ օրերս Աթենք-Վիլնյուս երթուղով թռչող ինքնաթիռը, Բելառուսի տարածքի մեծ մասի վրայով անցնելուց և Լիտվայի հետ սահմանին մոտենալուց հետո, փոխել էր ընթացքը և շարժվել Մինսկի ուղղությամբ: Մինսկի օդանավակայանից հայտնել էին, որ օդաչուների փոխանցմամբ՝ օդանավն «ականապատված» է եղել, սակայն ստուգումների ընթացքում այդ տեղեկությունը հերքվել է:
Բելառուսական աղբյուրները հայտնել են, որ երկրի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն անձամբ է հրաման տվել Մինսկում ընդունել Ryanair ավիաընկերության ինքնաթիռը: Ինքնաթիռի վայրէջքից հետո օդանավակայանում ձերբակալվել է Բելառուսում ծայրահեղական ճանաչված NEXTA թելեգրամյան ալիքի նախկին գլխավոր խմբագիր Ռոման Պրոտասևիչը, տեղեկացնում է Tert.am-ը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-17 21:30
Глава группы компаний "Ташир", российский бизнесмен армянского происхождения Самвел Карапетян выступил с официальным заявлением, распространенным пресс-службой компании.
-
2025-06-17 21:27
В России внимательно следят за ситуацией вокруг Карапетяна, которому в Ереване угрожают чуть ли не арестом под странными предлогами, сообщила официальный представитель МИД России Мария Захарова РИА Новости.
-
2025-06-17 21:20
Заявление Республиканской партии Армении
-
2025-06-17 20:33
Заявление члена Исполнительного органа Республиканской партии Армении Эдуарда Шармазанова.