Последние новости

Լուկաշենկոն՝ Ryanair-ի ինքնաթիռում ձերբակալված Պրոտասևիչի մասին

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ընդդիմադիր NEXTA թելեգրամյան ալիքի հիմնադիր Ռոման Պրոտասևիչին մեղադրել է Ուկրաինայում մարդկանց սպանության համար։ Այս մասին հաղորդում է Obozrevatel-ը։

Խորհրդարանում ելույթի ժամանակ Լուկաշենկոն հայտարարել է, որ Ryanair ավիաընկերության ինքնաթիռում, որը մայիսի 23-ին արտակարգ վայրէջք է կատարել Մինսկում, ահաբեկիչ է եղել: Նախագահի խոսքով՝ «այդ մասին իմացել են նաև Բելառուսի Հանրապետությունից դուրս»:

«Թող արևմտյան պաշտպանները պատասխանեն, թե որ հատուկ ծառայությունների համար են աշխատել երկու ձերբակալվածները։ Ո՞վ է վճարել տականքին, որը եղբայրական Ուկրաինայում մարդկանց է սպանել»,- ասել է Լուկաշենկոն։

Հիշեցնենք, որ օրերս Աթենք-Վիլնյուս երթուղով թռչող ինքնաթիռը, Բելառուսի տարածքի մեծ մասի վրայով անցնելուց և Լիտվայի հետ սահմանին մոտենալուց հետո, փոխել էր ընթացքը և շարժվել Մինսկի ուղղությամբ: Մինսկի օդանավակայանից հայտնել էին, որ օդաչուների փոխանցմամբ՝ օդանավն «ականապատված» է եղել, սակայն ստուգումների ընթացքում այդ տեղեկությունը հերքվել է:

Բելառուսական աղբյուրները հայտնել են, որ երկրի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն անձամբ է հրաման տվել Մինսկում ընդունել Ryanair ավիաընկերության ինքնաթիռը: Ինքնաթիռի վայրէջքից հետո օդանավակայանում ձերբակալվել է Բելառուսում ծայրահեղական ճանաչված NEXTA թելեգրամյան ալիքի նախկին գլխավոր խմբագիր Ռոման Պրոտասևիչը, տեղեկացնում է Tert.am:

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ