Последние новости

Հայաստանում բաց տարածքներում դիմակ դնելու պահանջը վերացվում է

Առողջապահության նախարարությունը սանիտարական անվտանգության կանոններում փոփոխություններ է նախատեսում: Հունիսի 1-ից բաց տարածքներում դիմակ դնելու պահանջը վերացվում է: Տեղեկությունը հայտնում է նախարարության մամուլի ծառայությունը։

«Իսկ պատվաստված քաղաքացիների համար փակ տարածքներում դիմակ դնելը պարտադիր պայման չի լինի հուլիսի 1-ից»,–ասվում է նախարարության տարածած հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ պատվաստված է համարվում այն քաղաքացին, որը ստացել է պատվաստանյութի 2 դեղաչափ, գրանցված է «Armed E-Health» համակարգում և ունի QR կոդ, տեղեկացնում է Sputnik Armenia:

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ