Последние новости

Ստացվում է՝ ՊՆ-ն հայտարարում էր, որ «ադրբեջանցիներն իրանց համար հով լռված են, չեն խանգարում»

Մայիսի 12-ից ադրբեջանական ԶՈՒ-ն ՀՀ սուվերեն տարածքում է, ԱԺ ամբիոնից հիշեցրեց պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը՝ մեջբերելով ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վաղարշակ Հարությունյանի խոսքերը:

«Ընդամենը օրեր առաջ Պաշտպանության նախարարի պաշտոնակատարն այս ամբիոնից հայտարարեց, որ «ամենակարևորը՝ չկան միջադեպեր, որոնք բերում են զոհերի ու վիրավորների, սա խնդիր է, որը կարելի է ասել, այս պահին լուծված է: Իսկ այս միջադեպերը կլինեն, ամեն ինչ պետք է անենք, որ հովիվը չգնա այնտեղ և մարդիկ չմոտենան ադրբեջանցիների սահմաներին»:

Այսինքն՝ ՀՀ պետական տարածքը նախարարի պաշտոնակատարը համարեց ադրբեջանցիների դիրքեր: Ստացվում է՝ Պաշտպանության նախարարի պաշտոնակատարը հայտարում էր՝ «ի՞նչ է եղել, մարդիկ իրանց համար հով լռված են և որևէ մեկին չեն խանգարում» », - ասաց Զոհրաբյանը:

Պատգամավորը բարձրաձայնեց, որ երեկ արդեն զոհ ունեցանք: Նա նաև ընդգծեց, որ սահմանային միջադեպերը շարունակվում են և շարունակվելու են այնքան ժամանակ, քանի դեռ ունենք այսպիսի իշխանություն, տեղեկացնում է Aysor.am:

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ