Սոթքի «Զոդ ուինդ» ընկերությունը դատի է տվել Կառավարությանը. պահանջում է 5 միլիոն դոլար
Սոթքում գործունեություն ծավալող «Զոդ ուինդ» ընկերությունը դատի է տվել ՀՀ կառավարությանը՝ ադրբեջանցիների ներխուժումից բիզնեսը չպաշտպանելու համար: Ընկերությունը պահանջում է բիզնեսին պատճառված 5 միլիոն դոլար վնասի փոխհատուցում: Այս մասին տելեգրամյան իր էջում գրել է էներգետիկ անվտանգության փորձագետ, «Մեկ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Վահե Դավթյանը, տեղեկացնում է News.am-ը:
Նա, մասնավորապես, գրել է.
ՄԻՊ-ի համաձայն՝ նոյեմբերի 9-ի կապիտուլյացիայից հետո ադրբեջանական զինված ուժերը պատերազմի սպառնալիքով ներխուժել են Գեղարքունիքի մարզի Գեղամար համայնքի Սոթք գյուղի տարածք:
Արդյունքում ընկերությունը զրկվել է իրեն մինչև 2048 թ. տրամադրված հողատարածքում գործունեություն ծավալելու հնարավերությունից՝ կրելով մոտ 5 մլն ԱՄՆ դոլարի վնաս:
200 հա հողատարածքից 75 հա-ի վրա ընկերությունն արդեն կառուցել է 2 հողմակ, և բիզնես-պլանի համաձայն՝ նախատեսում էր կառուցել ևս 23 հողմակ:
Այսպիսով, Հայաստանը ներդրողների համար դարձել է ռիսկային գոտի: Ու այս խայտառակ վիճակում իրեն իշխանություն հայտարարած խմբակը դեռ խոսում է տնտեսական նոր հավակնությունների, օտարերկրյա ներդրումների ներգրավման մասին:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-19 11:55
В Сюникской области показатель бедности традиционно остается самым низким в Армении. Об этом заявил генеральный директор Зангезурского медно-молибденового комбината (ЗММК) Роман Худолий, выступая на городском стадионе Каджарана по случаю Дня горняка и металлурга.
-
2025-07-19 11:51
Премьер Израиля Биньямин Нетаньяху и президент переходного периода Сирии Ахмед аш-Шараа согласились на прекращение огня. Об этом заявил американский посол в Турции и специальный посланник США по Сирии Том Барак.
-
2025-07-19 11:47
На этой неделе исполнился месяц с момента ареста благотворителя Самвела Карапетяна.
-
2025-07-19 11:44
Премьер-министр Никол Пашинян на закрытых встречах с новоназначенным временным управляющим ЗАО «Электрические сети Армении» (ЭСА) Романосом Петросяном обсуждал вопрос установления контроля над около 7000 сотрудниками компании, пишет газета «Жоховурд» со ссылкой на источники в правительстве.