Հայտնի է ԲՀԿ նախընտրական ցուցակի առաջին տասնյակը
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության ընտրական ցուցակը, ինչպես հայտարարվել էր, գլխավորում է կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը։ Այսօր Կենտրոնական ընտրական հանձնաժողովում լրագրողների հետ զրույցում տեղեկությունը հայտնեց խմբակցության քարտուղար Արման Աբովյանը։
Ցուցակի առաջին տասնյակում են նաև Միքայել Մելքումյանը, Իվետա Տոնոյանը, Դավիթ Սիմոնյանը, Կարապետ Գուլոյանը, Շաքե Իսայանը, Քաջիկ Գևորգյանը, Արման Աբովյանը, Լուիզա Սարգսյանը և Հրանտ Դավթյանը:
Կուսակցության ցուցակում չի լինի ԱԺ փոխխոսնակ Վահե Էնֆիաջյանը, սակայն պատճառը ԲՀԿ գործընկերների հետ գժտությունը չէ։
«Սերնդափոխությունը, թարմ արյունը քաղաքականության մեջ տրամաբանական գործընթաց է, և մենք կուսակցությունում հետևում ենք դրան։ Ցուցակում չընդգրկված գործընկերների մասով խնդրում ենք ինտրիգներ չփնտրել, որ նրանց հետ այլ ձևաչափերով համագործակցություն կլինի», - ասել է Աբովյանը, տեղեկացնում է Sputnik Armenia-ն։
Աբովյանը ևս մեկ անգամ շեշտեց, որ ԲՀԿ-ն չի դիտարկում որևէ ուժ հետ կոալիցիա ստեղծելու հնարավորությունը։
Նշենք, որ Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրություններ են նախանշված հունիսի 20–ին։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-08 10:05
От фракции «Честь имею» НС представлено предложение о выражении недоверия премьер-министру, а в качестве кандидата на пост премьер-министра выдвинут член Совета РПА Давид Амбарцумян.
-
2025-06-07 17:39
Фракция «Честь имею» Национального собрания представила предложение о выражении недоверия премьер-министру и в качестве кандидата на пост премьер-министра выдвинула члена Совета РПА, руководителя общины Масис Давида Амбарцумяна.
-
2025-06-07 15:17
Турецкая полиция задержала группировку из 20 человек, обвиняемых в краже более 1,1 миллиарда турецких лир (29 миллионов долларов) со счетов иностранных туристов, отдыхавших на турецких курортах, передает госагентство Anadolu.
-
2025-06-07 15:14
Более 14 тыс человек пострадали в первый день Курбан-байрама, получив ранения во время закалывания жертвенных животных, сообщил в X министр здравоохранения страны Кемаль Мемишоглу.