Փաշինյան․ ՀԱՊԿ-ի գործողությունների արագությունը մեզ չի բավարարում
Սև լիճ կոչվող մեր տարածքում Ադրբեջանի ձեռնարկած գործողության նպատակը ռազմական բախում հրահրելն է, ուժի գործադրմամբ միջանք ստեղծելը Սև լճից դեպի Բիչենեկի տարածք, ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասաց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:
«Շատ է խոսվում այն մասին, որ Հայաստանի բանակը ուժային գործողություն չի անում, այլ դիմում է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը: Հենց ՀԱՊԿ-ն ու այդ կազմակերպության անդամ մեր գործընկեր երկրներն են ՀՀ-ին հորդորել չգնալ իրավիճակի ռազմական ճանապարհով հանգուցալուծմանը», - ասաց նա:
Փաշինյանի խոսքով՝ Հայաստանի՝ ռազմական լուծման չգնալը նաև նպատակ ունի ՀԱՊԿ երկրներին ինքնաբերաբար չներքաշել ռազմական լուծման մեջ:
«Սա է պատճառը, որ ասում ենք՝ եկեք քաղաքական ճանապարհով լուծենք էս հարցը, որովհետև դա հնարավոր է լուծել: Այս պահի դրությամբ ՀԱՊԿ-ի գործողությունների արագությունը մեզ չի բավարարում, բայց մենք շարունակելու ենք հետևողականորեն աշխատել այդ ուղղությամբ: Կարծում եմ՝ նախնական մտահղացումը, որը, իմ կարծիքով, Ադրբեջանն ունի, այս պահի դրությամբ, չեզոքացված չեմ համարում: Այդ մտահղացման վերաբերյալ մեր գործընկերները պետք է հստակ դիրքորոշում արտահայտեն», - ասաց նա:
Նիկոլ Փաշինյանը նաև բարձրաձայնեց՝ ՀԱՊԿ-ը և ՀԱՊԿ երկրները հստակ դիրքորոշում չեն արտահայտել, որ Ադրբեջանը զորքերը պետք է հետ քաշի:
«Աշխատանքային մակարդակում այդ դիրքորոշումն արտահայտվում է, բայց հրապարակային մակարդակում չի արտահայտվում: Այս հարցերում պետք է հստակություն մտցվի», - ասաց վարչապետի պաշտոնակատարը, տեղեկացնում է Aysor.am-ը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-08 10:05
От фракции «Честь имею» НС представлено предложение о выражении недоверия премьер-министру, а в качестве кандидата на пост премьер-министра выдвинут член Совета РПА Давид Амбарцумян.
-
2025-06-07 17:39
Фракция «Честь имею» Национального собрания представила предложение о выражении недоверия премьер-министру и в качестве кандидата на пост премьер-министра выдвинула члена Совета РПА, руководителя общины Масис Давида Амбарцумяна.
-
2025-06-07 15:17
Турецкая полиция задержала группировку из 20 человек, обвиняемых в краже более 1,1 миллиарда турецких лир (29 миллионов долларов) со счетов иностранных туристов, отдыхавших на турецких курортах, передает госагентство Anadolu.
-
2025-06-07 15:14
Более 14 тыс человек пострадали в первый день Курбан-байрама, получив ранения во время закалывания жертвенных животных, сообщил в X министр здравоохранения страны Кемаль Мемишоглу.