«Պատիվ ունեմ» դաշինքը ԿԸՀ է ներկայացրել է ընտրական ցուցակը
«Պատիվ ունեմ» դաշինքի ներկայացուցիչքները քիչ առաջ ԿԸՀ են ներկայացրել անհրաժեշտ փաստաթղթերն ու իրենց ընտրական ցուցակը, տեղեկացնում է News.am-ը:
Դաշինքի ներկայացուցիչ Սոս Հակոբյանը նշեց, որ իրենց ներկայացրած ցուցակում մի քանի հարյուր թեկնածու է ընդգրկված. «Մենք արդեն հայտարարել ենք, որ թե ցուցակը, թե մեր իշխանության գալու պարագայում գործադիր մարմինների կազմը չափազանց մրցունակ է և բաղկացած է Հայաստանի կադրային դարբնոցի կադրերով:
Ցուցակում ներկայացված են թե երիտասարդ գործիչներ, որոնք սերնդափոխության քաղաքականությունն է խորհրդանշում, և կան բազմաթիվ փորձառու, հարուստ գիտելիքներով անձինք»,-ասաց նա:
Հարցին, թե ինչու ցուցակում ընդգրկված չեն ՀՀԿ-ից Էդուարդ Շարմազանովն ու Արմեն Աշոտյանը, ՀՀԿ-ական Աննա Մկրտչյանը պատասխանեց. «Շարմազանովը, Աշոտյանը և այլ ՀՀԿ-ական գործիչներ իրենք արդեն բազմիցս նշել են, թե ինչու ներառված չեն, ինչպես ընտրությունների բնույթի հետ կապված, այնպես էլ իրենց ցանկությունը իրենց չլինելու: Իրենք ակտիվ ներգրավված են և ինչպես մեր կարգախոսում է ասվում՝ ակտիվ կպել են գործին»:
Նրանք ներկայացրեցին նաև «Պատիվ ունեմ» դաշինքի ցուցակի առաջին տասնյակը.
1. Արթուր Վանեցյան
2. Տարոն Մարգարյան
3. Աննա Մկրտչյան
4. Իշխան Զաքարյան
5. Հայկ Մամիջանյան
6. Թագուհի Թովմասյան
7. Տիգրան Աբրահամյան
8. Մարտուն Գրիգորյան
9. Թեհմինա Վարդանյան
10. Արման Սահակյան
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-04 19:37
Евросоюз внес в санкционный список азербайджанский танкер «Zangazur», который, по информации европейских чиновников, относится к «теневому флоту» России.
-
2025-06-04 19:35
С июля посольство Германии в Ереване будет принимать заявки на шенгенскую визу не напрямую, а через систему TLScontact. Об этом сообщила пресс-служба диппредставительства.
-
2025-06-04 19:34
Армения и Азербайджан договорились о совместных поисках без вести пропавших. Об этом директор Службы национальной безопасности Армении Армен Абазян заявил журналистам.
-
2025-06-04 19:32
Украина несет огромные потери и отступает по всей линии фронта, поэтому пытается запугать Россию терактами, заявил президент Владимир Путин.