Последние новости

«Ազգային օրակարգ» կուսակցությունը փաստաթղթերը ներկայացրեց ԿԸՀ

«Ազգային օրակարգ» կուսակցությունը քիչ առաջ ԿԸՀ ներկայացրեց ընտրություններին մասնակցելու համար անհրաժեշտ փաստաթղթերը, այդ թվում ընտրական ցուցակը:

Կուսակցության գործադիր քարտուղար Արա Գասպարյանը նշեց, որ իրենց ցուցակում ընդգրկված է 84 թեկնածու: Ցուցակը գլխավորում է կուսակցության խորհրդի նախագահ Արա Հակոբյանը, երկրորդում Արա Գասպարյանն է, երրորդը՝ Տաթևիկ Հակոբյանը։

«Մենք բացառում ենք թշնամական ուժերի հետ Հայաստանը կործանման տանող ուժերի հետ որևէ համագործակցություն: Դրանք են այսօրվա իշխանությունը և դրա սատելիտները»,-ասաց նա:

Գասպարյանը նշեց, որ սկզբում քննարկվում էր «Հայրենիքի փրկության շարժման» մեջ ընդգրկված ուժերի հետ դաշինքով ընտրությունների գնալու տարբերակը, հետո ամեն մեկը գնաց իր առանձին ճանապարհով, տեղեկացնում է News.am:

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ