Ռոբերտ Քոչարյանը՝ գյուղատնտեսության ոլորտի ներկայացուցիչներին
ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի ղեկավար Ռոբերտ Քոչարյանը հանդիպում է ունեցել գյուղատնտեսության ոլորտի ներկայացուցիչների հետ։ Այս մասին News.am-ը տեղեկանում է «Հայաստան» դաշինքի ֆեյսբուքյան էջից։
«Բնակչության 25-30 տոկոսը զբաղված է գյուղատնտեսությամբ, ոլորտում անկում է, և մենք չգիտենք, թե ում պետք է դիմել։ Այս մասին ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը գյուղատնտեսության ոլորտի ներկայացուցիչների հետ հանդիպմանը, որը տեղի ունեցավ այսօր՝ մայիսի 26-ին։
Ռոբերտ Քոչարյանը հիշեցրեց, որ իր կառավարման տարիներին գյուղատնտեսության մասնաբաժինը ՀՆԱ-ում 11 տոկոս էր։ «Ոռոգում, վարկային միջոցների հասանելիություն և արտադրանքի իրացում։ Եթե այս հարցերի լուծումը չկա, անկում է լինելու»,- ասաց երկրորդ նախագահը։
Նա նշեց, որ պետք է վերականգնվի գյուղատնտեսության նախարարությունը, պետք է աշխատի պրոֆեսիոնալ խումբ, պետք է սուբսիդավորում լինի, երաշխավորվի արտադրանքի իրացումը։ «Համոզված եմ, որ մեր գյուղատնտեսության ոլորտը կարող է դինամիկ աճ ունենալ։ Այն կառավարությունը, որ չի զբաղվում գյուղատնտեսությամբ ձախողվելու է։ Ես չեմ ուզում ձախողվել, խնդիրները շատ արագ լուծում կստանան»,- ֆերմերներին խոստացավ Ռոբերտ Քոչարյանը»,- նշվում է ֆեյսբուքյան էջում։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-07 17:39
Фракция «Честь имею» Национального собрания представила предложение о выражении недоверия премьер-министру и в качестве кандидата на пост премьер-министра выдвинула члена Совета РПА, руководителя общины Масис Давида Амбарцумяна.
-
2025-06-07 15:17
Турецкая полиция задержала группировку из 20 человек, обвиняемых в краже более 1,1 миллиарда турецких лир (29 миллионов долларов) со счетов иностранных туристов, отдыхавших на турецких курортах, передает госагентство Anadolu.
-
2025-06-07 15:14
Более 14 тыс человек пострадали в первый день Курбан-байрама, получив ранения во время закалывания жертвенных животных, сообщил в X министр здравоохранения страны Кемаль Мемишоглу.
-
2025-06-07 15:13
Кандидат в премьер-министры от фракции Национального собрания «Честь имею» Давид Амбарцумян пишет: